ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) վրա, այն վերցրե իր վերահսկողության տակ: Դեպքին հաջորդած օրերին լարվածությունը մայրաքաղաքում  գնալով  սկսեց աճել:  Թե՛ Երևանում, և թե՛ Գյումրիում՝ քաղաքացիների մեծաքանակ խմբեր  սկսեցին դուրս գալ փողոց: Հուլիսի 17-ից էլ հարյուրավոր քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում: Խորենացի, Նար-Դոս և Տիգրան Մեծ փողոցներից, Օպերայի տարածքից բերման ենթարկվեցին  թե՛ անհնազանդության կոչերով և ագրեսիվ պահվածքով հանդես եկող մարդիկ, թե՛ ցույցերի խաղաղ մասնակիցները, թե՛ պատահական անցորդներ:

Ոստիկանական գործողությունների արդյունքում թեթև, միջին և ծանր վնասվածքներով հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին դիմել բժշկական կենտրոններ: Տուժածների մեջ կային նաև  ծնոտ կոտրվածք և ուղեղի ցնցում  ստացած քաղաքացիներ: Իսկ համաչափ էին արդյոք ոստիկանների ձեռնարկած գործողությունները  քաղաքացիների հանդեպ, ինչ ասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» օրենքը այդ մասին:

Հոդված 3. Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդի օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Յուրաքանչյուր քաղաքացի ոստիկանության հետ առնչվելիս պետք է իմանա իր իրավունքները:  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հիշեցնում է օրենքի ուժով հաստատված այս դրույթները՝

1.Ցանկացած տարածքում արտակարգ դրություն մտցնելու համար անհրաժեշտ է ՀՀ Նախագահի հրամանը, որն անմիջապես պետք է հրապարակվի բոլոր ԶԼՄ-ներով: Այս պահի դրությամբ նման հրաման չկա:

2.Թեպետ Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերն արտակարգ են, Հայաստանում հայտարարված չէ արտակարգ դրություն և գործում են քաղաքացիների բոլոր իրավունքները, ինչպես այլ օրերին (այդ թվում՝ խաղաղ հավաքների կամ ազատ տեղաշարժվելու իրավունքը):

3.Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողնել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի, քննիչի կամ լիազոր այլ մարմնի գրավոր որոշումը (օրինակ՝ խուզարկության, կամ բերման ենթարկելու որոշումը):

4.Քաղաքացին իրավունք ունի նկարահանել  և այդ կադրերը համացանց ներբեռնել ոստիկանության ցանկացած գործողություն: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ բաժին  տանելու ճանապարհի ողջ ընթացքում:

5.Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):

6.Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ էլ եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է ուղարկվել:

7. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:

8.Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ) պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ կամ անձնագիր ցույց տալ:

9.Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն անմիջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի, իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:

10. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին անմիջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել, մինչ իր փաստաբանի ժամանումը:

11.Որևէ պարագայում ոստիկանն իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը: Այդպիսի գործողությունների համար ոստիկանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

12. Ոստիկանն իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ ոստիկանությունը պետական կառույց է և ֆինասավորվում է պետության, այսինքն՝ քաղաքացիների մուծած հարկերով: Ոստիկանության առաջնային խնդիրը՝ մարդու անվտանգության  ապահովումն է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register