7 ՀԱՐՑ. ԱՐԵԳ  ԱԶԱՏՅԱՆ

7harc

Երիտասարդ գրող, կինոռեժիսոր: Մինչ այժմ 5 գիրք է հեղինակել.«Կյանք արևից վերև»(2003), «Մարդու դատավարությունը»(2005), «Զատիկի ոտքից բռնված»(2006), «Թռչող աֆրիկացին»(2013) և «Ռոմանտիկները»(2015):  Վերջինիս հիման վրա կնոջ՝ Շողիկ Թադևոսյանի հետ միասին նկարահանել է համանուն ֆիլմը: Դրանից զատ նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ: – Ֆուտբոլը։ Ըստ իս՝ սա այն եզակի մարզաձևերից է, որտեղ գեղագիտությունն ու սպորտը հավասարազոր են։

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, մեքենա վարո՞ւմ եք: – Որևէ մեքենա առանձնացնել չեմ կարող։ Սպորտային մեքենաներն ավելի նախընտրելի են. «Բուգատի», «Մասերատի»։ Ինքս վարում եմ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։

– Ձեր նախընտրած բույրը :– Չունեմ, դա թերևս ավելի շուտ բնորոշ է մարդկային բնազդին և ցանկացած պահի փոփոխական կարող է լինել։

– Ձեր նախընտրած ձայնը:– Տղաներիս երկխոսությունը։

 – Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Վախեր չունեմ, թեպետ սա էլ փոփոխական երևույթ է։

– Եթե հանկարծ հրդեհ պատահեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:– Փաստաթղթերս։

–  Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք,  ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները:– Ալբեր Քամյուն, Ֆրանց Կաֆկան և Ֆրիդրիխ Նիցշեն…

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register