ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՆԿՅՈւՆՆԵՐԸ. ՎԱՐԴԱՀՈՎԻՏ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սարերի ու ժայռերի գրկում, ծակող արևի ու զիլ քամիների տիրապետության տակ է գտնվում Վայոց ձորի Վարդահովիտ գյուղը: Մինչ 88-ի շարժումը գյուղն ադրբեջանաբնակ է եղել, կոչվել է Գյուլլիդուզ (որը թարգմանաբար հենց վադերի հովիտ է նշանակում): 90-ականների այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից գաղթած հայեր: Պաշտոնական տվյալներով՝ այժմ գյուղում ապրում է 270 մարդ, իսկ տեղում ասում են, որ ընդամենը գրանցված մարդկանց թիվն է այդքան, իրականում կա 15-20 ակտիվ տուն: Գյուղում չկա խանութ, մանկապարտեզ, հանրային տրանսպորտ: Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ: Վարդահովիտը մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 36 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 151 կմ հեռավորության վրա:
Այս օրերին Վարդահովիտում տեղի էր ունենում «Արևորդի» միջազգային բնապահպանական եռօրյա փառատոնը, որին առանձին կանդրադառնանք, իսկ ստորև «Ճամփորդը» ներկայացնում է ֆոտոշարք Հայաստանի թաքնված անկյուններից մեկը հանդիսացող Վարդահովիտ գյուղից:
Վարդահովիտ բերող ճանապարհը և դիմավորող ժայռերից մեկը:
Գյուղը ձգվում է երկարությամբ: Ահա վերջին հատվածներից մեկը:
Գյուղի դպրոցը և դպրոցից բացվող տեսարանը:
Կիսաքանդ շինության ներսում այծերը պատսպարվել են արևից:
Վարդահովիտի տներից:
Գյուղի ճանապարհները:
Վարդահովիտից բացվող տեսարաններ:
Գյուղի երեխաները:
Խոտհունձի շրջանում գերանդիից հետո ամենակարևոր գործիքներն են փոցխը և եղանը:
Գյուղացիներից՝ Արմեն, կինը՝ Գոհարը և զավակները: Արմեն ցույց է տալիս մեզ, թե ինչպես պետք է աշխատել գերանդիով, որքան հաճախ սրել այն: Գոհարը ցույց է տալիս, թե ինչպես պետք է շուռ տալ ու վերջնական չորացնել խոտը: Զավակներն էլ թաքուն ծիծաղում են, որ մենք չգիտենք այս ամենը:
Գյուղացիներից՝ Արսենի տանը երեխաների եռուզեռ է: Նրան հյուր են եկել Վայոց ձորի այլ գյուղերում ապրող թոռնիկները:
Ձորից բարձրանալից մեզ շրջանցում են ձիավորները:
Վարդահովիտի շրջանում և Վայոց ձորում ընդհանրապես շատ են հիդրոէլեկտրակայաները: Եղեգիս գետի և վտակների սակավաջուր են հենց ՀԷԿ-երի մեծ քանակի պատճառով: Գյուղացիները նաև դժգոհ են, որ ՀԷԿ-երի պատճառով գետից գրեթե վերացել է ձուկը՝ կարմրախայտը:
Ասում են, որ Վարդահովիտում օձեր շատ կան, մենք երկու օրվա ընթացքում միայն այս մեկին տեսանք:
Գյուղի աղբյուրներից մեկը:
Վարդահովիտում բոլորն ունեն մեքենաներ և հավանաբար նախկին մեքենաներ:
Ցավոք, շատ են նաև այսպիսի կիսաքանդ շինությունները:
Գարեգին Ալեքսանյան