15 ՓԱՍՏ՝ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1

Դավաճանությունն ամենասարսափելի քայլերից է, որ մարդ կարող է կատարել: Որոշ մարդկանց համար չափազանց դժվար է լինում ներել դավաճանությունը: Ինչպես և հոգեկան խանգարումները՝ դավաճանությունն իր հետքն է թողնում մարդու վրա, անգամ եթե նա կարողացել է դա հաղթահարել: Դավաճանությունից հետո նույն մարդուն վստահելը բավականին բարդ է: Երբեմն մարդիկ կարող են սխալ պատկերացում կազմել զուգընկերոջ մասին և տառապել դրա արդյունքում:

Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում 15 կետ, որոնք կօգնեն մի քիչ ավելին իմանալ դավաճանությունների մասին:

1. Մարդիկ հիմնականում դավաճանում են իրենց ծանոթների հետ

Սկզբում դավաճանությունը կարող է ինչ-որ հետաքրքիր բան թվալ, դրա համար մարդիկ ընտրում են իրենց ծանոթներին, որովհետև դա կարող են գաղտնի պահել: Մարդն իրեն այդ պարագայում ավելի քիչ է մեղավոր զգում, եթե դավաճանում է ծանոթի հետ: Նման հարաբերությունները ավարտելը նույնպես ավելի հեշտ է, քանի որ «ընկերն ամեն ինչ կհասկանա»:

2. Դավաճանությունը կարող է տարբեր լինել

Դավաճանությունը կարող է ունենալ տարբեր մակարդակներ, և յուրաքանչյուր մարդու համար այն կարող է տարբեր չափորոշիչներ ունենալ: Որոշ մարդկանց համար էմոցիոնալ դավաճանությունն ավելի վատ է, քան ֆիզիկականը, իսկ մյուսները նունիսկ չեն կարող ներել անգամ համբույրը: Երբեմն մշտական սուտն ավելի վատ է, քան մեկ գիշերվա հարաբերությունները: Հարաբերություններում որոշակի սահմաններ են պետք, որպեսզի հնարավոր լինի կանգ առնել, մինչ ուշ լինելը:

3. Մարդիկ, որոնք սեռական հարաբերություններում կեղծ են, ամենայն հավանականությամբ կդավաճանեն

Սեռական հարաբերությունները ձեր սիրո ամեանամաքուր դրսևորումն են: Մարդիկ, ովքեր իմիտացիա են անում օրգազմը, ամենայն հավանականությամբ կարող են նաև դավաճանել: Մյուս կողմից, տղամարդիկ ավելի հավատարիմ են այն կանանց, ում իրենց հետ շատ լավ է, քանի որ դա իրենց ինքնասիրության համար մեծ հաճոյանք է:

4. Շատ զույգեր չեն բաժանվում դավաճանությունից հետո

Ամենայն հավանականությամբ տեսել եք զույգերի, որոնք միասին են դավաճանությունից հետո: Այդպես է լինում, քանի որ զուգընկերներն այնքան են կապված միմյանց, որ բաժանվելու միտքը սարսափեցնում է նրանց:

Երբեմն զույգերից մեկը կարող է այնքան սիրել մյուսին, որ կարող է թույլ տալ նրան դավաճանել, միայն թե նա երջանիկ լինի: Որոշների համար դավաճանությունը զուտ շրջան է, որից հետո վերադառնում ես զուգընկերոջ մոտ, կարծես ոչինչ չի էլ եղել:

5. Մարդը կարող է դավաճանել, եթե նրան դուր չի գալիս սեռական կյանքը

Սեքսը հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն է: Այն մարդկանց համար մեծ նշանակություն ունի: Ամեն ինչ շատ պարզ է, եթե տղամարդը կամ կինը բավարարված չէ, նա այլ տարբերակներ կսկսի փնտրել:

6. Եթե մարդ դավաճանում է , դա չի նշանակում, որ հարաբերությունները երջանիկ չեն

Դավաճանելու համար պարտադիր չէ, որ մարդ իրեն դժբախտ զգա: Դավաճանությունը սկսվում է հետաքրքրասիրությունից: Հետո, երբ հետաքրքրությունը բավարարված է, մարդը գիտակցում է, որ սխալ է թույլ տվել:

Դավաճանելիս մարդը նույնիսկ չի գիտկցում, որ իր քայլով ոչնչացնում է զուգընկերոջը՝ մեկին, ում ժամանակին սիրել է: Ինչ-որ մեկի սերը հանուն զվարճանքի փշրելը սխալ է:

7. Կանայք դավաճանում են, որպեսզի ավարտեն հարաբերությունները

Կանանց համար դժվար է ավարտել հարաբերությունները, այդ իսկ պատճառով, եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, նա սկսում է փնտրել հեշտ ճանապարհ՝ դավաճանություն: Ամենայն հավանականությամբ կնոջը կգրավի տղամարդու այնպիսի տիպ, որն ամենից շատ է նյարդայնացնում իր զուգընկերոջը:

8. Դավաճանություն վրեժի համար

Դավաճանելով վրեժխնդրության զգացումից ելնելով՝ դուք ինքներդ կպատճառեք ձեզ այն ցավը, որը նախատեսել եք ուրիշի համար: Եթե կասկածում եք զուգընկերոջ հավատարմությանը և որոշել եք վրեժխնդիր լինել նման կերպ, ապա դուք կկորցնեք հավատարիմ մարդու կարգավիճակը, սեփական հարգանքը և կհայտնվեք է; ավելի բարդ հոգեկան վիճակում:

9. Էմոցիոնալ դավաճանությունն ավելի վտանգավոր է

Էմոցիոնալ դավաճանությունը նշանակում է, որ մարդուն բավարար չէ իր զուգընկերը զգայական առումով: Նա կսկսի փնտրել ուրիշին, ով իրեն կպարգևի այդ էմոցիաները: Եթե անգամ ձեզ թվում է, որ դուք ունեք աշխարհի ամենալավ հարաբերությունները, ամեն ինչ կարող է ոչ այդքան հիասքանչ լինել: Երբեմն, մարդիկ, որոնք դավաճանում են, չգիտեն, իրենց մեղավո՞ր զգալ, թե՞ երջանիկ, որովհետև կարողանում են պահպանել երկու հարաբերություններն էլ:

10. Սոցիալական կայքերը կարող են հանգեցնել դավաճանության

Եթե ձեզ գրավում են գեղեցիկ նկարներով և իդեալական կյանքով մարդկանց էջերը, որոնք մեծամասամբ սուտ են, ապա կա մեծ ռիսկ, որ դուք կդավաճանեք: Կսկսեք դիմացինին մեղադրել, որ այդպես լավ չեք ապրում: Մի՛ տարվեք գեղեցիկ նկարներով՝ դադարելով գնահատել իրական կյանքը:

11. Դավաճանները ցանկանում են, որ իրենց բռնեն

Ավելի լավ է, երբ պարզվում է դավաճանությունը, որովհետև մարդն այլևս ստիպված չի լինում խաբել և թաքնվել: Ճիշտ է, անհասկանալի է, թե ինչու չի դադարում դավաճանել, եթե դա իրեն այդքան նյարդայնացնում է:

Որոշ մարդիկ ուղակի ուժ չունեն խոստովանելու, որ դավաճանում են կամ իրենց ուրիշն է դուր գալիս: Կանայք սովորաբար անմիջապես հեռանում են, այդ իսկ պատճառով տղամարդկանց համար արդարանալու կարիք չի լինում:

12. Կանայք դավաճանում են, երբ իրենց մոտ ավելանում է հորոմոնների մակարդակը

Կանայք օվուլյացիոն շրջանում կարող են դավաճանել, քանի որ այդ ժամանակ նրանց օրգանիզմը պահանջում է ուշադրություն, իսկ զուգընկերոջ կողմից այն չստանալու պատճառով սկսում են փնտրել մեկ այլ տեղ: Որոշ կանայք իրականում կարող են այդ քայլին չգնալ, բայց մտածել դավաճանության մասին: Դրա պատճառը բնույթունը և հորմոններն են:

13. Դավաճանությունը մարդուն ավելի խաղլիկ է դարձնում

Մեկ գլուխը լավ է, իսկ երկուսը՝ ավելի լավ: Մի քանիսի հետ հարաբերությունների մեջ գտնվելը ստիպում են դառնալ ավելի ազատամիտ և թեթև: Նման վարքագիծն ավելի գրավիչ է դարձնում դիմացինի աչքերում: Կանանց գրավում են նման տղամարդիկ, սակայն նրանք չեն մտածում, որ նման փորձառությունը գալիս է շատ հարաբերություններից կամ նույնիսկ մի քանի միաժամանակյա հարաբերություններից:

14. Անձնական հիգիենայի բացակայությունը

Հավատում եք թե ոչ, բայ հիգիենան հարաբերություններում կարևոր դեր է խաղում: Եթե զուգընկերը իրեն չի խնամում, ապա սկսում է վանել, որքան էլ լավը, որ լինի: Դա կարող է դավաճանության պատճառ դառնալ, չէ որ նման լավ մարդուն բաց թողելու ցանկություն չկա, բայց նրա հետ հարաբերություններ նույնպես հաճելի չեն, ասենք, հոտի պատճառով:

15. Սիրո մասին պատկերացումները տարբեր են

Սերը բնութագրում են տարբեր կերպ: Կյանքի ընթացքում կարող եք սիրո երեք մակարդակներ զգալ: Առաջինը դա ֆիզիկականն է, որը ենթադրում է փոխադարձ ձգողություն: Եթե մարդը ձեզ ֆիզիկապես ձգում է, ապա անցնում եք հաջորդ փուլ՝ ռոմանտիկ: Երրորդ փուլում՝ զուգընկերոջ հետ կապվածության ձևավորման գործընթացն է: Այն մարդիկ, ովքեր անցնում են բոլոր երեք փուլերը, չեն դավաՃանում զուգընկերոջը: Սակայն լինում են դեպքեր, երբ մի մարդու հանդեպ կա ֆիզիկական ձգողություն, իսկ մյուսի հանդեպ ռոմատիկ զգացողություններ:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register