ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ «ԴԱԼԱՆՈւՄ» (ՖՈՏՈՍՐԱՀ)
Դեկտեմբերի 20-ին «Դալան» ցուցասրահում կայացավ Արևիկ Գրիգորյանի «Մտացրիվ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Ինչպես նշեց նկարչուհին, սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, մինչ այդ Արևիկ Գրիգորյանը մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների:
«Ցուցահանդեսս վերնագրել եմ «Մտացրիվ» , քանի որ այն մարդու հույզերի մտքերի հետ է կապված: Ցանկացած աշխատանք մի հոգեվիճակի, մի մտածմունքի մասին է: Մարդն անընդհատ մտացրիվ է, մտածում է` խոսի՞, թե՞ չխոսի: Այդ գործընթացն էլ միշտ գնում է, իսկ նկարելիս արտահայտվում ես ներսումդ կուտակվածը» ,-ասաց Արևիկ Գրիգորյանը:
Այն, ինչն անհանգստացնում է, ինչը հուզում է, ինչն ուրախացնում է երիտասարդ նկարչուհուն` «Դալանի» պատերին էր: