ԱՄԱՌՎԱ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ

2

Շարունակվում է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երևանյան ամառ- 2017»  մարզամշակութային ծրագիրը: Առաջիկա օրերին կայանալիք միջոցառումների գրաֆիկին կարող եք ծանոթանալ ստորև`

Հուլիսի 3-7-ը

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշար, «Երևանի թռչող գնդակ» մարզական միջոցառում – Մանկական զբոսայգի,  Կենտրոն վարչական շրջան 18:00-20:00 վոլեյբոլի բակային առաջնություն:

Հուլիսի 6-ին

Սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների տոն, 11:00-18:00-ը Երևանի գրախանութների դիմաց գրքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, 11:00-12:00-ը ֆլեշմոբեր:

Հուլիսի 7-ին

«Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ փառատոն «Արամ Խաչատրյան համերգասրահ»-ում 19:00-22:00-ը պատանի մենակատարների ամփոփիչ համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:

«Ողջույն արևաշող Էրեբունուց» – Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգի 18:00-20:00-ը մարզամշակութային ծրագիր, կիրառական արվեստի նմուշների ցուցահանդես:

Հուլիսի 8-ին

Ընտանի կենդանիների առաջին ցուցադրական մրցույթ-փառատոն –  Թումոյի այգի, Աջափնյակ վարչական շրջան,19:00-21:00-ը շների ցուցադրական մրցումներ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register