7 ՀԱՐՑ. ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

6

Խորագրի հյուրն է տնտեսագետ, տնտեսական մեկնաբան, դասախոս Վիլեն Խաչատրյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Օրենքի գերակայությունը: Մեզ մոտ դրա կարևորությունը,ցավոք, ողջ խորությամբ չի գիտակցվում: Ցանկալի կլիներ «տեղայնացնել» նաև իրենից մեծ հետաքրքրություն ներկայացնող, Իսրայելի կողմից կիրառվող «10 տոկոս»-ի գաղափարը, ըստ որի՝ արտերկրում աշխատող յուրաքանչյուր հրեա իր եկամտի 10 տոկոսը հատկացնում է Իսրայելի զարգացման ծրագրերին:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Նախ և առաջ հարցում կանցկացնեի՝ պարզելու համար, թե որոնք են Երևանի գերակա խնդիրները: Ըստ իս, Երևանում առաջնայինը՝ մետրոյի զարգացման միջոցով տրանսպորտի ամբողջական համակարգի կարգավորման խնդիրն է: Անհրաժեշտ է հնարավորինս ձերբազատվել վերգետնյա տրանսպորտից: «Արյունատար համակարգի» նմանվող հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակն անընդունելի է:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով աշխարհում Հայաստանին գերազանցող 100-ից ավել երկիր կա: Այսինքն, այդ երկրների քաղաքացիները մեզանից լավ են ապրում: Ահա արտագաղթի հիմնական պատճառը: Դրսում ապրող ցանկացած հայ այն մագնիսն է, որն իր հետևից փորձում է տանել նաև իր հարազատներին: Առաջին հերթին պետք է հասնել նրան, որ «մագնիսի» ձգողականության ուղղությունը փոխվի, այսինքն` այստեղ ապրողը դառնա գեներացնող կենտրոն, որի շուրջ պետք է հավաքվեն արտերկրում գտնվողները: Երկրորդ՝ արտասահմանում ապրողները կարող են իրենց աշխատանքից մասնաբաժին հանել՝ ստեղծելու համար այն վստահությունը, որ ինչ էլ լինի աշխարհում կամ տվյալ երկրում, նա կարող է վերադառնալ իր հայրենիք: Երրորդ՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտերկրում ապրող ցանկացած հայ հասկանա՝ իր, այսպես կոչված, բիզնեսի գլխամասային կենտրոնը, կարող է գտնվել Հայաստանում: Այդ կերպ նա հարկերը կվճարի այստեղ, իսկ գործունեությունը կարող է ծավալել դրսում: Կամ էլ նրանց պետք է արտոնվի այստեղ ունենալ արտերկրի իրենց բիզնեսի փոքր մոդելը:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Տիգրան Մեծ, Անդրանիկ, Ֆրիտյոֆ Նանսեն: Ցեղասպանությունից հետո անասելի մեծ էր մեծ մարդասերի՝ հայապահպանության հարցում ունեցած դերակատարությունը: Շնորհիվ «Նանսենյան անձնագրերի» հարյուր հազարավոր հայեր աշխարհի գրեթե բոլոր երկրներում ազատ տեղաշարժվելու հնարավորություն ստացան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Բոլոր այն էջերը, երբ Հայաստանը բաժանվել է երկու մասի: Իհարկե, նաև Ցեղասպանության էջը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Կան շատ ինովացիաներ, ֆուտուրիստական ծրագեր, որոնք սիրում եմ ուսումնասիրել: Ոչ այնքան զարմացնում են, որքան հետաքրքրությունս են շարժում: Օրինակ՝ Նյու Յորքում, պատրաստվում են կառուցել 1200 մետրից բարձր «Ո»-աձև երկնաքեր:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Քրտնաջան աշխատանք, նպատակների հստակ ձևակերպում և իրականացում:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register