ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

5

1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV կոնգրեսի որոշմամբ` սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր:

Պատվիրակների մտահղացումը այն էր, որ այդ օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է դրսևորեն համախմբվածություն հատկապես իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

1943-ի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկը հակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որ գրել է բանտում եղած ժամանակ: 20-րդ դարավերջին սեպտեմբերի 8-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է լրագրողների միջազգային օր:

Լրագրողների համերաշխության միջազգային օրն անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները փոխանակվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register