ՎԱՆԱՁՈՐԸ  ՊԱՇԱՐԵԼ  Է ԵՐԵՎԱՆԸ 

  • ՎԱՆԱՁՈՐԸ  ՊԱՇԱՐԵԼ  Է ԵՐԵՎԱՆԸ 
  • ՎԱՆԱՁՈՐԸ  ՊԱՇԱՐԵԼ  Է ԵՐԵՎԱՆԸ 
  • ՎԱՆԱՁՈՐԸ  ՊԱՇԱՐԵԼ  Է ԵՐԵՎԱՆԸ 
  • ՎԱՆԱՁՈՐԸ  ՊԱՇԱՐԵԼ  Է ԵՐԵՎԱՆԸ 

Փաբային կյանքը մայրաքաղաքում գնալով ակտիվանում է՝ ձևավորելով յուրօրինակ մենթալիտետ ու մշակույթ: Երևանյան փաբերից շատերը մարզային խմբերի համար իրենց ներաշխարհն ու երաժշտությունը ներկայացնելու  ինքնատիպ հարթակ են դառնում: Հանդիսատեսին հայտնի ու արդեն սիրված անունների կողքին հայտնվում են նորերը:

Վանաձորյան գրանցում ունեցող  «Clocker» ռոք խումբը  երկու տարեկան է: Ռոքը Վանաձորում ոչ թե երաժշտական ոճ է, այլ ապրելակերպ: Մեզ համար դեռևս անհասկանալի պայմաններում ռոք խմբերն այստեղ ծնունդ են առնում, զարգանում, դուրս գալիս ներհամայնքային սահմաններից ու մինչև իսկ համաշխարհային ճանաչման արժանանում: Մինչ համաշխարհային փառքին հասնելը  (իսկ դա անպայման տեղի կունենա, որովհետև այլ կերպ չի կարող լինել) : «Ճամփորդ»-ի  հետ զրույցում «Clocker»-ի տղաներն են անդրադարձել խմբի անցած ճանապարհին, առաջին ձայնասկավառակին ու դեռևս երազային համերգներին:

 Վանաձորը դեպրեսիվ քաղաք է: Եղանակը, մարդկանց տրամադրությունները, ամեն ինչ այստեղ ստիպում է ստեղծագործել ու կիսվել մարդկանց հետ քո ստեղծածով»,- ասում է խմբի վոկալիստ Ալբերտ Իսահակյանը:

Տիրայր Մխիթարյան (կիթառ), Ալբերտ Իսահակյան (վոկալ, մելոդիկա), Սևադա Հովհաննիսյան (բաս կիթառ) և Հրանտ Վարդումյան (հարվածային գործիքներ)՝ խմբի ներկայիս կազմն է:

Ալբերտը երգերի խոսքերի հեղինակն է: Երաժշտությունը հիմնականում կոլեկտիվ աշխատանքի արդյունքում է ծնվում: Խոսելով Երևանում և մարզերում ռոքի պահանջարկի մասին, խմբի տղաները նկատում են՝ Երևանում համերգներ կազմակերպելն ավելի հեշտ է, բայց Վանաձորում արվեստի, երաժշտության պահանջարկն ու կարիքն ավելի շատ կա: Եթե սկզբնական շրջանում երգերն անգլալեզու էին, ապա այժմ արդեն խումբը ստեղծագործում է բացառապես հայերենով:

Եթե դու երգում ես մի լեզվով, որը մարդկանց մեծ մասին հասանելի և հասկանալի չի, դա անկեղծ չի կարող լինել: Շատերն են ասում՝ հայերենը ռոքին հարմար չի, բայց ես կարծում եմ, որ դրանք ընդամենն արդարացումներ են»,- նկատում է Ալբերտը:

Ձգտել ոչ թե համաշխարհային փառքի, այլ առաջին հերթին Հայաստանում զարգացնել ռոք երաժշտությունը՝ սա է «Clocker»-ի հիմնական նպատակը: «Չզարմանաս», «Արևին», «Մնա»… Խմբի երգերն ամենատարբեր թեմաներով են, սեփական հույզերն ու ապրումները փոխանցելու ամենակարճ ճանապարհը՝ անկեղծությունը:

Տիրայրը տարիքով ամենից մեծն է, «Clocker»-ի ամենանորեկը: 15 տարի այլ խմբերի կազմում նվագած Տիրայրը  նկատում է՝ ռոք խմբի համար Վանաձորում վաստակելն ու ֆինանսական կայունության հասնելը, մեղմ ասած, հեշտ չէ: Խնդիրներն ու խոչընդոտները շատ են, բայցև՝ հաղթահարելի, եթե կա սիրելի գործով զբաղվելու մեծ ցանկություն:

«Clocker»-ի առաջին ձայնասկավառակն իրեն երկար սպասեցնել չի տա: Այն թողարկելու համար խումբը դրամահավաք է հայտարարել «indiegogo.com » կայքում: Անհրաժեշտ գումարի կեսն արդեն հավաքվել է (https://www.indiegogo.com/projects/clocker-debut-album-band#/ ): Բարեհաջող ավարտի դեպքում 10 երգ պարունակող սկավառակն արդեն այս ամառ հասանելի կլինի բոլորիս:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register