ՍՈՎԵՏ VS ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ

takard

Առաջ և հետո

Ես ծնվել եմ անցյալ դարի վերջին և ընդամենը մի քանի տարի է ինձ բաժանում դարաշրջանն ավարտած խորհրդային գերտերութունից: Իսկ գաղափարական առումով՝ շատ ավելին,  քանի որ ադպես էլ չեմ հասկանում, թե խորհրդային կարոտախտով տառապողները հատկապես ինչին են կարոտում ու ինչու են համարում, որ լավագույն ժամանակներն անցալում են:

Մեծերից հաճախ եմ լսում՝ «Դե, Սովետի ժամանակ ուրիշ էր, Սովետն ուրիշ էր»: Ու ինչքան հասկանում եմ, այդպես ասողներն այսօր իսկապես խոցելի վիճակում են. կամ աշխատանք չունեն, կամ շատ քիչ են վաստակում: Ավագ սերնդից խորհրդային երկրի մասին վատ են խոսում այն մարդիկ, որոնք միայն այդ տնտեսակարգի փլուզման արդյունքում են հասել հաջողության, ավելի պարզ՝ հարստացել են:

Եվ նոր ժամանակների կամ անկախ Հայաստանի անվերապահ ջատագով են մարդիկ, որոնց համար ազատությունը գերագույն արժեք է: Բարեբախտաբար, այսպես մտածողները բացարձակ մեծամասնություն են և իմ անդրադարձը կարոտախտի ու այսօրվա զուգահեռների հետքերով է:Տնտեսական ուրվագծերով:

Բոլորն աշխատում էին

 Լսածս ճիշտ է, իսկապես խորհրդային երկրում և մասնավորապես Հաաստանում շատ գործարաններ ու ֆաբրիկաներ կային, պետական: Ամենատարբեր արտադրամասեր կային անգամ գյուղերում:  Մարդիկ աշխատանք ու կայուն եկամուտ ունեին:

Խորհրդային գործարանները սարդոստայնի պես միմյանց փոխկապակցված էին: Դրա համար էլ,օրինակ,ծով չունեցող Հայաստանում նավերի և անգամ տիեզերանավերի համար էին դետալներ արտադրում: Տարբեր երկրներից դետալներ մի տեղ էին հավաքվում ու վերջնական տեսք ստանում: Հանդիպել եմ մարդկանց, որոնք հպարտությամբ պատմում էին, որ ինքնաթիռի ամենակարևոր մասերն են արտադրել:

Խորհրդային շրջանում Հայաստանում երկու հայտնի «Գարուն» կար. գրականը գոյատևել և վերածնվել է, կարի ֆաբրիկան՝ մարել: Պատճառը նույնն է, ինչ գրեթե բոլոր արտադրութունների պարագայում՝ շուկան փլուզվել է: Սովետական տնտեսությունը փակ էր. արտադրվում ու սպառվում էր երկրի ներսում, ու երբ գերտերությունը փլուզվեց, շուկան փլուզվեց առաջինը: Ու մեր «Գարուն»-ների պես ուրիշների «Վեսնան»ու, «Դեսնան», «Զապորոժեցն» ու «Զվեզդան» էլ անցան պատմության գիրկը:

Մեծերը պատմում են, խոստովանելու պես, որ օրինակ, տեղական հագուստն այնքան էլ սրտներով չէր, բայց այլընտրանք չունեին: Առավել համարձակներն ու պճնամոլներն այցելում էին սպեկուլյանտների, որպեսզի այս կամ այն «իմպորտնի» ապրանքը ձեռք բերեին: Բազմապատիկ գներով, թանկ ու կրակ, բայց գոհ, որ օրինակ ջինսի տեր դարձան ու տարբերվեցին շրջապատից:

Իսկ ինչպիսի երջանկութուն էր տակից ասենք բյուրեղապակե ջահ ձեռք բերելը: Իհարկե, խորհրդային երկրում էլ կային լավ ու վատ ապրողներ, սակայն նրանց ապրուստի գոնե արտաքին տարբերություններն անքան բևեռացված ու ճչան չէին, ինչքան այսօր: Գրեթե միանման կահույք ու հագուստ, համեստ մեքենա, որից ակնհայտ տարբերվողն ու աչքի զարնողը «Գազ 24-»-ն էր: Ահա այսպիսի կյանք ու բարքեր:

Ինչ չկա այսօր

 Անկախութան առաջին տարիները մեր ավագ սերունդը դիմավորեց շիվարած ու հակասական զգացումներով. հինը վերացել էր, նորն էլ դեռ չգիտեին ինչ է: Ու այս ամենին գումարած՝ պատերազմը, զանգվածային գործազրկությունը: Մարդկանց մի ստվար խումբ, որ առավոտյան իքս ժամից մինչ երեկոյան իգրեկ ժամը գնում էր գործարան, ընդմիջում անում սահմանված ժամին, ամսվա վերջին էլ աշխատավարձ տանում տուն, հայտնվեց անժամկետ պարապուրդում: Արդեն քսանհինգ տարի՝ այդ մարդկանց մի մասը շարունակում է պնդել՝ թող գործարան սարքեն, գնանք աշխատենք : Ու վերջ:

Կյանքը շատ է փոխվել վերջին 10-15 տարիներին: Մեծ գործարաններ գրեթե չեն կառուցվել, սական զբաղվածության հարցը շատերի համար լուծվել է: Ամենաողջունելի՝ նախաձեռնող խումբը ձեռներեցութամբ զբաղվելով ապրուստի խնդիր է լուծել, չնայած, որ ձեռնարկատիրությունն էլ մեր երկրում հեշտ ճանապարհ չի: Մի հոծ հատված  էլ արտագնա աշխատանքն է դարձրել եկամտի կայուն աղբյուր, ստեղծելով նաև արտագաղթի նույնքան կայուն ճանապարհ…

Դժվարություններով ու հակասություններով, կյանքն, անուամենայնիվ առաջ է գնում և այսօր անհնար է Հայաստանում փնտրել մի բան՝ ու չգտնել: Տնտեսութան ակնհայտ զարգացող ու գերիշխող ճյուղն առևտուրն է: Մենաշնորհներով հաստատված առատությունն այսօր հայաստանցուն միայն մի դեֆիցիտի առաջ են կանգնեցնում՝ փող չկա: Այդ խնդիրն ինչ-որ չափով լուծում են տրանսֆերտները, որ հայերեն նշանակում է՝ փող ուղարկողը՝  Ամերիկայում կամ Ռուսաստանում բնակվող բարեկամներն են: Այն աստիճան, որ տնտեսական մեծ քաղաքականության ու վիճակագրութան մեջ եղանակ ձևավորող տեղ է զբաղեցնում: Սովետի ու այսօրվա զուգահեռները գնալով նվազում են, որովհետև համեմատելու բան պարզապես չի մնում, իներցիան մարում է:

Նախաձեռնողականությունը՝  իներցիայի դարման

Բառացիորեն երեկ՝ Հայաստանում ապրող կոմունիստների համեստ խումբը տոն ուներ: Ձևավորված ավանդույթի համաձայն  նրանք փոքրիկ շքերթով ացելեցին Մյասնիկյանի արձանին, ծաղիկներ խոնարհեցին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ փոքրաթիվ երեխաներ էլ կային: Նրանց մեծերն անկեղծ հավատում են, որ երկրում մի օր պիտի սոցիալիստական կարգեր ու սոցիալական արդարություն հաստատվի: Հավատում են ու սպասում: Նրանք, ովքեր չեն սպասում լավ ժամանակների վերադարձին, առաջ են նայում, նոր իրողություններն իրենցը դարձնում ու առաջ գնում:

Արագ փոփոխությունների աշխարհում նստելն ու սպասելը կործանարար է, փակ տնտեսության արարն ավարտվել է, նորը բարդ է, բայց մերն է ու պետք է նրան ընտելանալ, ուրիշ ճանապարհ չկա: Այսօր ամենակարևորը՝  տնտեսական երկու հակադիր իրողություններից  սովորելն ու  առաջ շարժվելն է: Երբ Սովետի ավարտից հետո շատ մասնագետների ստացած փայլուն կրթությունն ու պահանջար վայելող մասնագիտությունները գրեթե զրոյացան, հենց այդ ժամանակից կարևորվեց անընդհատ փոփոխությունների դարում անդադար սովորելը:

Երեկ հենց հիշել ու ծիծաղում էի, թե ինչ պրիմիտիվ էին «ֆլոպիները», որոնք նոր սերնդիս տեսած՝ տեղեկատվության առաջին դյուրակիրներն էին: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում վաղը ծիծաղելի են լինելու այսօրվա մեր բոլոր  սմարթ-ձեռքբերումները: Ահա այդքան դաժան է ինովացիան: Եվ միակ ելքը մնում է ժամանակին առնվազն համընթաց լինելը: Շատ արագ կարող են մասնագիտություններ հնանալ, նորերը ծնվել:Բազմոցից պոկվելով շուկա մտնենք, բռնենք իրական կյանքի ձեռքն ու հասկանանք, ինչ է ուզածը, մեր ձգտումներն էլ իրեն պահ տանք ու հաջողենք, հաստատ: Իսկ Սովետին եկեք հանգիստ թողնենք: Եկել է տնտեսությունն իրական ժամանակում կառուցելու, այլ ոչ թե՝ անցյալը հիշելու ու ոչինչ չանելու ժամանակը…

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register