ԹՈւՐՔ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ

  • ԹՈւՐՔ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ
  • ԹՈւՐՔ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ
  • ԹՈւՐՔ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ
  • ԹՈւՐՔ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈւՄ

Գրքերում գրված պատմությունը միշտ էլ կարող է սուտ լինել, իսկ աչքերով տեսածը՝ երբեք: Թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի լուսանկարներն ու կյանքի պատմությունը հենց այս գաղափարախոսության վկայությունն ու ապացույցն են:

Մզկիթի վերածված հայկական եկեղեցիներ, զինանոցի վերածված մշակութային կոթողներ, դիմանկարներ ու պատմություններ՝ որոնք փոխանցվում են սերնդից սերունդ: Վավերագրող-լուսանկարչի 4 տարվա աշխատանքը՝ ֆոտո և վիդեո ցուցահանդեսի ձևով ներկայացվեց «Հոդված 3» ակումբում: «Ո՞վ եմ ես» խորագիրը կրող ցուցահանդեսը հեղինակի ինքնաճանաչողության, պայքարի և քաղաքացիական ինքնության որոնման արդյունքն է՝ շաղախված պատմությունն այլ դիտանկյունից ճանաչելու ձգտումով և դրան առերեսվելու համարձակությամբ: Ստամբուլում ծնված լուսանկարիչն անկեղծանում է.

« Ինչպես մարդկանց մեծամասնությունը, ես ևս ստիպված եմ եղել սովորել պետության կողմից մշակված պատմության դասագրքերով` պատմության մի մեխանիզմ, որ պարտադրում է կամ մոռանալ ու վերացնել, կամ մերժել ու արհամարհել ճշմարտությունը։ Առաջին անգամ իմ սովորածը կասկածի տակ դրեցի, երբ 2008թ-ին Ստամբուլ-Երևան ավտոբուսով գնում էի Վրաստան։ Հետո սկսեցի մտածել լքված շինությունների մասին, որ տեսել էի Թուրքիայում նախկինում։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի խորանալ պատմության մեջ և գտնել իմ կյանքի չբարձրաձայնված ճշմարտությունը»։

Ումութ Վեդաթի լուսանկարները ներկայացնում են Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը և հեղինակի՝ քաղաքացիական ակտիվիստի կայացման ուղին, ով տարիներ շարունակ պայքարում է խտրականության դեմ և բարձրաձայնում մշակույթի, մշակութային ժառանգության պահպանման  անհրաժեշտության ու բնապահպանության ոլորտում առկա խնդիրների մասին։ Հեղինակի համար ցուցահանդեսը նաև հայ հասարակության հետ հաղորդակցվելու և հաջորդ ֆիլմի գաղափարը հասունացնելու հնարավորություն էր: Ֆիլմ, որն անդրադառնալու է նրա՝ Թուրքիայում ապրող անհատի կյանքի ուղուն, ով առերեսվել է ճշմարտությանը, բացահայտել Ցեղասպանության հետևանքները:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register