ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

4

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Մարդ-սարի, որը հիմք ու հենք էր հայկական կինոյի համար։ Սոս Սարգսյանը դեմ էր  տուն-թանգարան ունենալուն, դա անտեղի ու անիմաստ ճոխություն էր համարում ու նշում էր, որ դերասանի հիշատակը նրա ֆիլմերն ու ներկայացումներն են։ Եվ սա իրականություն է՝ մեծ արտիստին առաջինից մինչև վերջին ֆիլմ հիշում են։

Առաջին ֆիլմում 1960 թվականին է նկարվել, «Նվագախմբի տղաներն» էր, Սոս Սարգսյանը մարմնավորում էր Արտաշեսին։ Հետո խաղաց «Լուսաբացից առաջ» ֆիլմում՝ Եգորի դերում, հետո՝ «Ճանապարհում», «Տերն ու ծառա» ֆիլմի Մանասն էր։ Այսպես մինչև  «Ես եմ» ֆիլմը, որը վարպետի վերջին ֆիլմն է, 2010 թվականին է նկարահանվել։

Անգամ դժվար է հստակ ասել, թե որն է դերասանի լավագույն դերը։ Դրանք ոչ թե չկան, այլ շատ են, անգամ՝ չափից դուրս շատ։ Ո՞րն առանձնացնես, «Խնձորի այգի՞ն», «Քաո՞սը», «Նահապե՞տը», «Գիքո՞րը», գուցե «Խաթաբալան» կամ «Եռանկյունին»․․․Իսկապես դժվար գործ է։

Դժվար էլ չէ, ուղղակի հնարավոր չէ  ընտրել, այսպես ասած, ավելի լավագույնը։ Ամեն ֆիլմում մի դեր է կերտել, որը չի կրկնել հաջորդ ֆիլմերում, զարմանալի է, թե մարդու մեկ, ընդամենը մեկ ֆիզիկական մարմինը քանի անգամ կարող է այլոց կերպար ստանալ ու այդպես վերափոխվել։

3

«Դու պիտի թողնես աշխարհին այն ամենը, ինչ բերել ես քեզ հետ»․ Սոս Սարգսյանն է ասել հարցազրույցներից մեկում։ Այդպես ասել ու այդպես էլ արել է, անգամ երկրին թողել է ավելին, քան իր հետ բերածն էր։

Սոս Սարգսյանը նաև ուներ հետաքրքիր ձեռագիր ու մի շարք գրքերի հեղինակ է։ Հետաքրքիր է, որ այս մասին ոչ շատերը գիտեն, բայց Սոս Սարգսյանը կարողանում էր պարզ խորությամբ պատումներ ներկայացնել, որոնցից զգում ես թատրոնի ու կինոյի շունչը։ Երբ կարդում ես, շատ պարզ պատկերացնում ես ամեն մի իրավիճակը, ասես գիրքը ոչ թե կարդում ես, այլ՝ տեսնում։

Առաջին գիրքը «Չորուկ ճյուղերն» են, այն ընդամենը քառասունհինգ էջ ունի, Սոս Արտաշեսովիչը՝ ինչպես նրան ուսանողներն էին դիմում, այն գրել է 1991 թվականին։ Գրքերից ամենահայտնին «Լակոտն» է՝ 2012 թվականին գրած, տպագրված երկլեզու՝ հայերեն ու ռուսերեն։

Վերջինը «Կանչն» է՝ տպագրված արդեն հետմահու՝ 2016-ին, սա արդեն  դերասանի մտորումներն են, ակնարկներն ու հարցազրույցները, հիշողությունները՝ ֆիլմերից, կյանքից, հանդիպումներից։

Մարդիկ սիրում են արտիստներին, առհասարակ՝ արվեստի մարդկանց հետմահու մեծարել։ Սոս Սարգսյանի արժեքը իմացել ենք իր կյանքի օրոք, և դրանով հենց մենք  երջանիկ պիտի լինենք, քանի որ տեսել ենք նրան, ու հիմա էլ վայելում ենք իր ֆիլմերը՝ ամեն անգամ նայելով այնպիսի հիացմունքով, ասես առաջին անգամ ենք տեսնում։

Դերասանի մահից երեք տարի անց՝ 2015 թվականին իր անունով հուշատախտակ բացվեց Տերյան 65 հասցեում։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register