ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ

sahmanadrutyun

Quod omnes tangit,   ab   omnibus   approbetur»,- այս լատիներեն դարձվածքն էր   զետեղված՝ «Քաղաքականության բրիտանական մոտեցումները»  վերնագրով գրքի նախաբանում, որը  տակավին երիտասարդ տարիքում գտա կանգառում  ու  սկսեցի   ընթերցել: Լատիներեն նախաբանը թարգմանաբար  նշանակում է. «Այն, ինչ վերաբերում է բոլորին, պետք է ընդունվի բոլորի կողմից»: Այսպես սկսվեց քաղաքականության, հանրային շահերի ու իրավունքի հանդեպ իմ սերը:   Սահմանադրության օրն է: Ինչպես մարմինս է հոգուս կառուցվածք տալիս, այդպես էլ սահմանադրությունն է կառուցում ամեն օրս: Սահմանադրությունը սահմանում է իմ իրավունքներն ու պարտականություններն այն երկրում, որի քաղաքացին եմ   համարվում: Այն կառավարում է, թույլատրում  է, հուշում սահմանափակումներս  և       համակարգում փոխազդեցությունս մարդկանց  հետ: Նաև կառավարում է իմ հասարակական ու անձնական կյանքի սահմանները: Պատկերացրեք, մի   փաստաթուղթ, որ  թույլատրում է, սահմանափակում ու արգելում է ձեր քայլերն այլ մարդկանց նկատմամբ, ու կառավարության որոշումներն է պարտադրում  բոլորիս: Որքան ուժեղ, հատուկ ու զորացնող փաստաթուղթ է: Կարծում եմ,  Սահմանադրությունն առաջին գրքերից մեկը պետք է լինի, որը պիտի կարդան երեխաները՝ ծնողների օգնությամբ, որքան էլ այն դժվարամարս լինի: Որովհետև գիտելիքն ուժ է, սեփական օրենքներիդ վերաբերող  գիտելիքն՝  էլ ավելի: Այն բացառիկ է մեր երկրի   ու հասարակության  համար, ու շատ  հետաքրքիր: Չի կարող  լինել չափից դուրս   հաստատուն, այլապես  ճկունության պակասը  թույլ չի տա ընդունել ու պայքարել մերօրյա  ճգնաժամների դեմ: Սահմանադրությունը հենց դրանով է հետաքրքիր, որ վերաբերում է բոլորին ու ընդունված է բոլորի   կողմից: Սակայն ինչպե՞ս  կարող  ես   ընդունել  մի  բան, որին լավատեղյակ  չես:

Մենք   պիտի   խորապես   հասկանանք   այն փաստաթուղթը, որը բոլորիս է վերաբերում: Ինչո՞ւ է  պետք  Սահմանադրության   հաճախակի  փոփոխությունը:Պատասխանը   մեկն  է. ճկունության   համար:   Առանց   ճկվող  օրենքների կառավարությունը  չի  կարող  պայքարել   պատերազմի,   արժույթի ճգնաժամի դեմ: Սահմանադրության կառուցվածքը չի կարող կոշտ լինել, քանի որ այդ դեպքում կառավարությունը չի կարող արագ արձագանքել առկա խնդիրներին: Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները չափից դուրս ավելի հաճախ են կատարվում: Հավանաբար, մի փոքր ավելի, քան միջինում է լինում:

Բայց  Հայաստանը   գտնվում  է տնտեսական   ու  քաղաքական յուրահատուկ   լանդշաֆտում,  որտեղ  ծայրահեղ   ճնշումները  շատ   են: Ճկունությունը   երկարատև  գոյատևման  կաևոր  գործիքն  է: Սահմանադրական   փոփոխություններն,ըստ իս, անհրաժեշտ  են Հայաստանի  գոյատևման   համար՝   այս   դժվար   կացության, մեր  երկրին ներկայացող  մարտահրավերների պայմաններում: Եվ  որ  ամենակարևորն  է,  արդյո՞ք  այս  փաստաթուղթը,   որը վերաբերում  է  բոլորին   ու  ընդունելի պիտի լինի   բոլորի   կողմից, իշխանության կողմից  ժողովրդավարությամբ է ընդունվել:

Արդյոք բոլո՞րը գիտեն   Սահմանադրությունը՝   վերջերս   տեղի   ունեցած փոփոխություններով   հանդերձ:   Առանց   գիտելիքի,   ինչպե՞ս կարող ենք դեմ  ու  կողմ քվեարկել:  Շատ   փորձագետներ  ասում  են,  որ սահմանադրության հանրային իրազեկությունը՝ դրա մանրամասներով ո ւթիրախային կետերով, ցածր է: Ես առաջարկում եմ մինչև   ծայրահեղ   իրավիճակներում   հայտնվելը՝  կարդալ ու ճանաչել Սահմանադրությունը: Ի նչն ուղղված է մեզ, պետք է ճանաչված ու մեր կողմից հասկացված լինի:

 

Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register