ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԵՆ

Քչերը գիտեն, որ SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը նաև նկարում է: Նրա Eye for Sound (Աչք լսելու համար) խորագիրը կրող կտավները այս օրերին Երևանում են: Դրանք կարելի է տեսնել ՆՓԱԿ-ում, որտեղ նախօրեին բացվել է HassFest (Hearing Art Seeing Sound) փառատոնը: Փառատոնի շրջանակներում Երևանի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում կներկայացվեն հայ 12 նկարիչերի աշխատանքներ: Փառատոնի ընթացքում կարելի է հանդիպել նաև արտերկրից ժամանած 12 կոմպոզիտորների: Աուդիո-վիզուալ աշխատաքնները նկարիչներն ու կոմպոզիտորները ստեղծել են համտատեղ: Փառատոնի կազմակերպիչ Վան Սարկիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի հիմնական նպատակը արվեստագետներին միավորելն է: Ըստ նրա՝ այս ձևաչափը թույլ է տալիս տեսնել, թե ինչ հետաքրքիր գործեր են ծնվում համատեղ աշխատանքից:
Սերժ Թանկայնի կտավներից բացի փառատոնի բացմանը ներկայացվեցին նաև Թալինե Թեմիզյանի և Միլանդա դե Մոնտիի աշխատանքները:
Փառատոնը բաց է է մինչև հուլիսի 9-ը: