Մրցույթ անիմատորների համար  

Reanimania (1)

«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային

կինոփառատոնը և Աննեսի (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են  Հայաստանում Animation du Monde ծրագրի իրականացման մասին:

Այս տարվա հոկտեմբերին «Ռեանիմանիա»  փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն Աննեսիի փորձագետները՝ 5-օրյա վարպետաց դասընթացներ անցկացնելու 10 լավագույն նախագծերի հեղինակների հետ: Վարպետաց դասընթացները վերաբերելու են նախագծերի սցենարական, արտադրական աշխատանքներին, մարքեթինգին, բյուջեի կազմմանը և այլ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը: Փառատոնի
ավարտին նախագծերը պիտի պատրաստ լինեն ներկայացվելու աշխարհում ցանկացած
միջազգային անիմացիոն շուկայում և միջազգային պրոդյուսերներին:

Animation du Monde ծրագրին մասնակցել ցանկացողներն իրենց անիմացիոն
ֆիլմերի նախագծերը պետք է ներկայացնեն մեկ ընդհանուր PDF ֆայլով՝ ուղարկելով applications@reanimnaia.com հասցեին՝ թեմայի տողում նշելով “Animation du Monde-Armenia2018”:

Ներկայացված փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի՝

1- Ինքնակենսագրություն (CV)
2- Սցենար
3- Համառոտագիր
4- Կերպարների ձևավորում
5- Concept Art (ընդհանուր ֆիլմի ձևավորումը, հետին պլանները, գունային լուծումներ և այլն)
6- Պատկերապատում (storyboard)
7- Հնարավորության դեպքում teaser կամ կերպարների/կերպարի անիմացիան
8- Անիմատիկ
9- Բյուջե
10- Ստորագրված փաստաթուղթ առ այն, որ նախագիծը որևէ հեռուստաալիքի կողմից չի գնվել:

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 8, 2018թ.:
  • Դիմումներից կընտրվեն առավելագույնը 10 նախագիծ, որոնցից մեկը կճանաչվի հաղթող: Հաղթող նախագիծը պաշտոնապես հրավիրվելու է 2019 թվականի Աննեսի միջազգային
    անիմացիոն կինոփառատոնի շուկայում Pitching-ի (MIFA- International Market of
    Animation):
    · ԱՆՆԵՍԻՆ ապահովում է կեցության ծախսերը: Ճանապարհածախսը հոգում է հաղթողը:

Ուշադրություն: Նախագծերի փաթեթները հավաքագրվում են ՌեԱնիմանիայում, և միայն պայմաններին համապատասխանող նախագծերն են ուղարկվելու ԱՆՆԵՍԻԻ և Animation du Monde-ի ղեկավարությանը: Նախագծերի՝ մասնակցությանը արժանի լինելը որոշվում է միայն ու միայն ԱՆՆԵՍԻԻ և Animation du Mondeի ղեկավարության կողմից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register