Սկանդալ Պենսիլվանիա նահանգում

mc-1528901444-50ssk8akvx-snap-image (1)

Գրանդ ժյուրիի հաշվետվությունը բացահայտել է, որ Պենսիլվանիայի 6 կաթոլիկ թեմերում շուրջ 300 «գիշատիչ քահանաներ» մեղադրվում են 1000 և ավելի երեխաների նկատմամբ բռնության մեջ: Քահանաներն անչափահաս տղաներ ու աղջիկներ էին բռնաբարել տասնամյակներով, նրանց համար պատասխանատու Աստծո մարդիկ ոչ միայն ոչինչ չեն արել, այլև բոլոր հանցանքները թաքցրել են: Մոնսինների, եպիսկոպոսների օգնականների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, կարդինալների անուններ են նշվում հաշվետվությունում: Նրանց ոչ միայն պաշտպանել են, այլև նույնիսկ հոգևոր ավելի բարձր պաշտոններ տվել:

1350-ից ավելի էջանոց հաշվետվությունը բացահայտել է տվյալներ 1947 թվականից սկսած՝ այն էլ միայն 6 թեմերի վերաբերյալ:

Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցող սեռական բռնությունների վրաբերյալ այլ հաշվետվություններ նույնպես եղել են, սակայն այսպիսի մեծ մասշտաբների դրանք չեն հասել:

Հաշվետվությունը ամբողջությամբ կարդալ գրեթե անհնար է, քանի որ այնպիսի դեպքեր են նկարագրված, որ դժվար է պատկերացնել: Զոհեր են եղել ինչպես ոչ չափահաս աղջիկների և տղաների մեջ, այնպես էլ սեռական հասունության տարիքի չհասած երեխաների մեջ: Զոհերի մի մասի զգոնությունը թուլացրել են ալկոհոլի միջոցով և բռնաբարել:

Վերջին շաբաթվա ընթացքում եկեղեցու վերաբերյալ կան մի քանի նման սկանդալներ: Օրինակ՝ Ավստրալիայում եպիսկոպոսը մեղավոր է ճանաչվել սեռական բռնություն կիրառելու համար: Չիլիում ստիպված էին մերժել աշխատանքից ազատման դիմումը, քանի որ մեծ սկանդալ եղավ, երբ պարզվեց, որ քահանան եւ եպիսկոպոսները թաքցնում էին պաշտոնյայի հանցանքները: Իսկ ԱՄՆ-ում հայտնի նշանավոր արքեպիսկոպոսը հեռացվել է Քարդինալների քոլեջից, քանի որ նա անհարգալից վերաբերմունք է ցույց տվել ծիսակատարությունների ժամանակ իրեն օգնող պատանու և մի քանի ուրիշների նկատմամբ:

Վատիկանի մամուլի գրասենյակի տնօրենը այս հաշվետվության մասին ասել է երկու բառ՝ ամոթ և ցավ: Ներկայիս իրավիճակը Պապ Ֆրանցիսկի ղեկավարման համար ճգնաժամային է: Ըստ նրա խորհրդական Կարդինալ Սին Օ՛Մալլեյի, կաթոլիկները կորցրել են համբերությունը, իսկ հասարակությունը՝ վստահությունը Վատիկանի նկատմամբ:

Պապ Ֆրանցիսկը նշել է, որ նրանք փոքրերի նկատմամբ հոգատարություն չեն ցուցաբերել, լքել են նրանց:

Երեկ Վատիկանը նամակ է հրապարակել Պապից, որում ասվում է. «Եթե մեկ անդամը տառապում է, բոլորը տառապում են նրա հետ», Սուրբ Պողոսի այս խոսքերը արձագանքում են իմ հոգում, երբ ես ընդունում եմ սեռական բռնության ենթարկված փոքրիկների տառապանքները… Երբ նայում ես անցյալին, ներողություն խնդրելու ոչ մի ջանք կամ հասցված վնասը մեղմելու ոչ մի փորձ բավարար չի լինի: Նայելով առաջ՝ ապագային, ամեն տեսակի ջանք պիտի կիրառվի, որպեսզի ստեղծվի այնպիսի մշակույթ, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն, բայց նաև կանխարգելվեն դրանց ծածկելը և շարունակվելը… »:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register