«ՌԵԱՆԻՄԱՆԻԱՅԻ», ԱՐԵՎԱՍԵՐ ՎԱՆ ԳՈԳԻ Ու ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

2

Մայրաքաղաք Երևանի կյանքում այս աշունը կառանձնանա մշակութային բազմազանությամբ ու հարուստ ծրագրերով՝ երևանցիներին ու քաղաքի հյուրերին առաջարկելով նախասիրությանն  ու ճաշակին համապատասխան ժամանցի անցկացման լայն «տեսականի»: Հոկտեմբերի կարևոր իրադարձություններից մեկը՝ Երևանի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի «ՌեԱնիմանիա» փառատոնն էր, որի շրջանակում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանի տարբեր դահլիճներում ներկայացվեցին հեռուստատեսային, կարճամետրաժ, լիամետրաժ  ֆիլմեր և ավարտական աշխատանքներ:

Հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ  փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնի շրջանակում ցուցադրված առաջին ֆիլմը՝ աշխարհահռչակ գեղանկարիչ  Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վան Գոգի կրքերը» անիմացիոն ֆիլմն էր: Համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը նկարվել է Վինսենթ վան Գոգի  յուղաներկով  արարված գեղանկարների «կենդանացման» տարբերակով՝ այդ կերպ  ներկայացնելով նկարչի ուշագրավ կյանքի պատմությունը: Ֆիլմի 65000 կադրերից յուրաքանչյուրը նկարվել է ձեռքով՝ 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչների ջանքերով, ովքեր հավաքվել են Եվրոպայի տարբեր անկյուններից՝ այս յուրօրինակ ֆիլմարտադրությանը մասնակցելու համար:

Փառատոնի հիմնադիր- տնօրեն Վրեժ Քասունին  իր խոսքում նշեց, որ այս տարվա փառատոնը, որը թվով 9-րդն է, ճանապարհ է հարթում դեպի 10-րդ փառատոն, որը համընկնում է հայկական անիմացիայի 80-ամյակի հետ և նշվելու է մեծ շուքով: «Թեպետ այս տարվա «ՌեԱնիմանիան» մասշտաբներով զիջում է նախորդ տարվա փառատոնին, այդուհանդերձ մրցութային ծրագրերի համար ներկայացվող հայտերի քանակը՝ արտադրության երկրների քանակի աճին զուգընթաց շարունակում է աճել: Այս տարի գրանցվել է շուրջ 2500 հայտ՝ աշխարհի մոտ 100 երկրներից»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ համագործակցում է նրա ստեղծման իսկ օրվանից։ «Մեզ համար կրկին ուրախալի է մասնակցել արդեն 9-րդ փառատոնին, որը ևս մեկ անգամ արժանին է մատուցում ֆրանսիական արտադրանքին ու ստեղծագործություններին։ Այս տարի ներկայացվելու է ֆրանսիական 2 լիամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ Մաթիո Զեթինգջիօղլուի «Burn in love» վավերագրական անիմացիոն ֆիլմը (արտամրցութային ծրագիր) և փառատոնի փակման ֆիլմը՝ «Էռնեստ և Սելեստին» անիմացիոն սիրված ֆիլմի հեղինակներ Բենժամեն Ռեների և Պատրիկ Էմբերի նոր՝«Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ» անիմացիոն կինոնկարը»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ընդհանուր առմամբ այս տարի ընտրվել է ֆրանսիական 32 ֆիլմ, որոնք ցուցադրվելու են  5 տարբեր անվանակարգերում՝  լիամետրաժ, կարճամետրաժ, ուսանողների ավարտական աշխատանքներ, հեռուստատեսային և ուսուցողական, ինչպես նաև երաժշտական ֆիլմեր։

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register