ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈւԹՅՈւՆԸ

1

Երեխաների դաստիարակությունը բարդ աշխատանք է, որը լի է բազում խնդիրներով: Նախադպրոցական տարիքում երեխաները հաճախ չեն ցանկանում արագ հագնվել, ուտել այն, ինչ տվել են կամ դեմ են լինում ընտանիքի համալրմանը: Իհարկե, այլ խնդիրներ էլ են լինում, որոնք այս կամ այն կերպ ծնողները ստիպված են լինում հաղթահարել:

Ինչպե՞ս վարվել երեխաների հետ, որպեսզի առանց նրանց ես-ը ճնշելու եւ առանց հոգեբանական տրավմաների հաղթահարվեն այս խնդիրները:

Ինչպե՞ս սովորեցնել երեխային արագ հագնվել

Նախադպրոցական տարիքի երեխաների համար հագնվելն իսկական փորձություն է: Այնպես որ պետք է առավելագույնս պարզացնել այդ գործընթացը: Ցանկալի է այդ տարիքում հագնել ոչ թե վերնաշապիկներ, այլ հասարակ շապիկներ, տաբատները լինեն ոչ թե գոտիներով, այլ ռետինե քուղերով, կոշիկները լինեն հեշտությամբ բացվող-փակվող ձեւերով:

Որպեսզի առավոտյան երեխան արագ հագնվի, դրան պետք է նախապատրաստվել դեռ երեկոյան: Թող երեխան ինքն ընտրի (ձեր առաջարկած տարբերակներից), թե ինչ է ուզում հագնել: Հետո դասավորեք այդ ամենը տեսանելի վայրում, որպեսզի երեխան արթնանալով՝ անմիջապես տեսնի դրանք եւ սկսի հագնվել:

Եթե երեխան ուշ է հագնվում ոչ թե այն պատճառով, որ չի գտնում հագուստը, այլ որովհետեւ ուզում է ուշանալ մանկապարտեզից եւ տանը մնալ, ապա այս դեպքում այլ մոտեցում է պետք: Տնից ուշ դուրս գալով՝ դուք կարող եք ասել երեխային, որ նա այսուհետ ավելի շուտ կքնի, որպեսզի առավոտյան կարողանա շուտ արթնանալ և ժամանակին պատրաստվել:

Ի՞նչ անել, եթե երեխան չի ուզում ուտել

Մի քանի պատճառ կա, որոնց դեպքում երեխան հրաժարվում է ուտել՝ մինչ հաց ուտելը նա արդեն քաղցրեղեն է կերել, նա քիչ է շարժվել կամ հիվանդ է: Ի՞նչ անել, եթե սրանցից ոչ մի տարբերակն այդ պահին ճիշտ չէ:

Եթե երեխան հիվանդ է, և ջերմության բարձացում է նկատվում, ապա իմաստ չունի նրան ստիպել սնունդ ընդունել: Այդ ընթացքում օրգանիզմը ողջ ուժերը կենտրոնացնում է հիվանդության դեմ պայքարում եւ իմաստ չունի լրացուցիչ ուժեր ծախսել սնունդ մարսելու վրա:

Բանջարեղենին պետք է սովորեցնել երեխային: Ավելի լավ է բանջարեղեն տալ վաղ տարիքից փոքր քանակությամբ, որպեսզի երեխան սովորի դրան: Ավելի ուշ երեխային պետք է սովորեցնել ուտել ոչ թե իր սեղան աթոռակին նստած, այլ բոլորի հետ մեծ սեղանին:

Մի քանի խորհուրդ ծնողներին

-Կերակրեք երեխաներին կանոնավոր ժամի՝ կախված երեխայի օրվա գրաֆիկից:

-Թույլ մի տվեք երեխան ախորժակը փակի անհարկի ընդունած քաղցրեղենով:

-Երեխային մի՛ կերակրեք մետրոյում, ավտոբուսում: Սովորեցրեք նրան սնվել սեղանի մոտ նստած:

-Հիշեք, որ տարբեր տարիքի երեխաների օրգանիզմը տարբեր տիպի սնունդ է պահանջում:

-Սովորեցրեք երեխային, որ քաղցր կարելիէ  ընդունել միայն հիմնական սնունդն ուտելուց հետո:

-Որպեսզի երեխան ախորժակ ունենա, նա պետք է շատ շարժվի:

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register