ՓՈԹՈՐԻԿ Է ՍՊԱՍՎՈւՄ. ԴՊՐՈՑՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈւՇԱՑՎԵԼ ԵՆ

2

Կրթության և գիտության նախարարության կողմից զգուշացվել է դպրոցներին, որ երեխաները դրսում չլինեն, քանի որ այսօր սպասվում է ուժեղ քամի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդագրություն է ստացվել, որ քամի է լինելու, և բոլոր դպրոցներին տեղեկացվել է, որ երեխաները դրսում չլինեն: Բոլոր մարզային վարչություններին, Երևանի քաղաքապետարանին, նախարարության ենթակայության բոլոր դպրոցներին զգուշացվել են:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register