Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ

  • Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ
  • Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ
  • Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ
  • Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ
  • Ո ՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՊԸ

Համաշխարհային և  հայաստանյան լրատվամիջոցների կողմից վերջին օրերին լուսաբանված ու քննարկված թեման՝ Հռոմի Ֆրանցիսկոսի պապի Հայաստան այցն էր, կաթոլիկ աշխարհի հովվապետի ուխտագնացությունը Բիբլիական երկիր: Ու դա միանգամայն բնական է, քանի որ նման  մասշտաբի գործչի և հոգևոր առաջնորդի այցելությունը հիրավի համաշխարհային  նշանակության իրադարձություն էր: Հայաստան այցից  առաջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր առաջնորդը դիմել էր աշխարհի բոլոր  քրիստոնյաներին այսպիսի կոչով. «Ես դիմում եմ ձեզ, որ դուք աղոթեք ինձ համար: Մի քանի օրից որպես ուխտավոր մեկնելու եմ դեպի արևելք, Հայաստան՝ Հիսուսի Ավետիսն առաջինն ընդունած երկիր»:

Այս կոչն անմիջապես տարածվեց Հայստանում և հպարտությամբ  շուրթից շուրթ անցավ, քանի որ ցանկացած հավատացյալ հայ ի սկզբանե ներքին հպարտություն է  ապրում, երբ հատուկ շեշտում են, որ հայերը աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը, իսկ երբ դա ասում է  ո՛չ ավել, ո՛չ պակաս ինքը՝ Հոռմի պապը, ապա սա արդեն առանձնակի հպարտության տեղիք է և  նրա այցը դարձնում է ավելի սպասված:

Սակայն որքան էլ հայ հասարակության կողմից Հռոմի պապի այցը սպասված լիներ, «Ճամփորդ»-ին հետաքրքրեց, թե հայերից քանի՞սը գիտեն նրա անունը, քանի՞սը գիտեն մինչ Ֆրանցիսկոսը եղած այլ պապերի անունները, ո՞րն է  նրանցից ավելի հայտնի հայերիս շրջանում և, ընդհանրապես, որքա՞ն է Հռոմի պապի անձը կամ ինստիտուտը հետաքրքրում առօրյա, կենցաղային հոգսերով արթնացող և ապրող հայերին:

  • Ո՞վ է ամենահայտնի Հռոմի պապը Հայաստանում»: Մեր կողմից անցկացված փոքրիկ հարցախույզը այսպիսի պատկեր արձանագրեց:

Եվ այսպես, հարցվածների գերակշիռ մասը «Ըստ Ձեզ՝ ո՞վ է Հայաստանում ամենահայտնի Հռոմի պապը» հարցին ուղղակի պատասխանեց, որ տեղյակ չէ: Ստացվեց, որ ողջ հայ հասարակության բուռն հետաքրքրության ֆոնին Հռոմի պապի անունը այնքան էլ չէր հետաքրքրում շատերին: Պատճառը գուցե նաև այն է, որ Հռոմի պապը մշտապես ընկալվել է որպես մեկ ամբողջական ինստիտուտ, որպես խորհրդանշական անձ, որպես Պոնտիֆիկոս, որի անունը կամ անձը, կամ նույնիսկ դեմքը այնքան էլ հետաքրքիր չէ: Կա պարզապես Հռոմի պապ, որը նստում է Վատիկանում, որը Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր առաջնորդն է և վերջ: Իսկ թե ի՞նչ է նրա անունը, ո՞վ է նա, քանի՞ տարեկան է, ի՞նչ կենսագրություն ունի և այլն, մեզ՝ հայերիս, թերևս, այնքան էլ չի հետարքրում:

Հարցվածների մյուս մասը պատասխանեց, որ Հայաստանում ամենահայտնի Հռոմի պապը, բնականաբար, Ֆրանցիսկոսն է: Չգիտենք, թե այս պատասխանը տվողների քանի տոկոսն է մինչ Հռոմի պապի  Հայաստան այցելելը հետաքրքրվել նրանով, բայց այն, որ նրանք առանց տատանվելու անմիջապես տվեցին «Իհարկե Ֆրանցիսկոս պապը» պատասխանը, փաստ է: Անունների շարքում, ինչպես և սպասվում էր, առաջին տեղում էր հենց Ֆրանցիսկոս պապի անունը:

Հայաստանում ամենահայտնի պապերի  շարքում հաջորդ տեղում Հովհաննես Պողոս 2-րդ պապն է: Սա էլ թերևս պայմանավորվում է նրանով, որ նա, առաջին հերթին, բավական երկար է պաշտոնավարել որպես Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ (1978-2005  թվականներին), և երկրորդ, նա նույնպես այցելել է  Հայաստան 2001 թվականին: Թերևս հենց դրանով է բացատրվում Հովհաննես Պողոս 2-րդի որոշակի հայտնիությունը հայերի շրջանում:

Եվ ամենավերջին տեղում՝ Հայաստանում հայտնի  Ֆրանցիսկոս և Հովհաննես Պողոս 2-րդ պապերի միջև պաշտոնավարած Բենեդիկտոս 16-րդ պապն է: Նրան ճանաչում և Հայաստանում հայտնի էր համարում հարցվածների միայն չնչին տոկոսը, ինչը վկայում է այն մասին, որ Բենեդիկտոսը «ոչինչ չի արել» հայերիս շրջանում հայտնի դառնալու համար, իսկ եթե մի բանն էլ նրան քիչ թե շատ հայտնի է դարձրել, ապա դա նրա հրաժարականն է Հռոմի պապի պաշտոնից, որը հայերիս համար, մեղմ ասած, զարմանալի երևույթ է:

Որևէ այլ Հռոմի պապի անուն «Ճամփորդ»-ի հարցախույզի արդյունքում չհնչեց:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register