ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈւ ԵՆՔ

3

Երևանի  քաղաքապետարանն ամեն  տարի՝ «Մենք հաշվետու  ենք մեր համաքաղաքացիներին» կարգախոսով հանրությանն է ներկայացնում  մայրաքաղաքում կատարված  աշխատանքների  հաշվետվությունը: Այդ նպատակով տպագրվում է նաև  տարեկան հաշվետվության ամփոփագիրը, որի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` այստեղ:

1

Քաղաքային  նշանակության  ծրագրերն ուղղված են առաջին  հերթին բնակիչների համար առավել հարմարավետ  միջավայրի  ապահովմանը: «Երևանի   բնակիչներն արժանի են քաղաքային  լավագույն պայմանների, և մայրաքաղաքի համաչափ զարգացմանն այլընտրանք  չկա». հենց այս համոզմունքն է ընկած Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման բոլոր ծրագրերի հիմքում:

2017 թվականի ընթացքում Երևանում  իրականացվել են շինարարական և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, ստեղծվել և բարեկարգվել են բակեր, կառուցվել խաղահրապարակներ ու  ֆուտբոլի խաղադաշտեր,ասֆալտապատվել փողոցներ, բարեկարգվել մայթեր: Բարեկարգ  Երևանին  միտված  ծրագրերն   իրականացվելու են  տարվա և Երևանի  5-ամյա  զարգացման   ծրագրի  կտրվածքով: Ստորև ներկայացվում են 2017 թվականին իրականացված ծրագրերը`թվային ցուցանիշներով.

4

520.300 ք.մ.՝ փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի նորոգում,

228.530 ք.մ.՝ բակային տարածքների ասֆալտապատում,

5250 ք.մ՝ ընդհանուր մակերեսով տարածքների սալիկապատում,

3390 գծմ՝ ընդհանուր երկարությամբ եզրաքարերի  նորոգում,

390  մարզասարքի տեղադրում բակերում,

256  բակային տարածքների կառուցում և նորոգում,

137 զրուցարանի տեղադրում բակերում,

66 մանկական խաղերի տեղադրում,

6 մինի ֆուտբոլի խաղադաշտի կառուցում: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register