ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

1

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է ամառային ծրագրերի ժամանակացույցը, և ըստ այդ ժամանակացույցի, այս տարի ևս ամառը խոստանում է ակտիվ ու հետաքրքիր անցնել։ Ձեզ ենք ներկայացնում հունիս ամսվա ժամանակացացույցը, մյուս ամիսների ծրագրին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ:

Հունիսի 1

«2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» միջոցառումների շարք՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան և Երևանի հիմնադրման 2800 ամյակին: Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան:

11:00-12:00 կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ

11:00-16:00 մանկական համերգային զվարճալի ծրագիր

13:00-17:00 «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստ

Հունիսի 6

Արամ Խաչատրյան 115

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Զարոբյան 3

12:00-14:00 պատանի ստեղծագործողների փառատոն՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

 

Հունիսի 8

«Խոսող Խաղալիք» տիկնիկների 4-րդ փառատոն

Ազատության հրապարակից-Միսաք Մանուշյանի պուրակ

16:00-17:00 շքերթ-դիմակահանդես՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ

Միսաք Մանուշյանի անվան պուրակ, Կենտրոն վարչական շրջան

17:00-21:00 տիկնիկների ցուցահանդես, ներկայացումներ

«Ուրախ ամառ Աջափնյակում»

Արմենիա բժշկական կենտրոնի հարակից զբոսայգի, Աջափնյակ վարչական շրջան

17:00-19:00 մանկական զվարճալի համերգային ծրագիր

Հունիսի 9

«Երևանյան գեղանկար»

Մ. Սարյանի պուրակ, Կենտրոն վարչական շրջան

11։00-16:00 «Երևան 2800» կտավի ստեղծում՝ Երևանի արվեստի սաների մասնակցությամբ

/կցուցադրվեն նաև նախորդ տարիների ստեղծված կտավները/

«Street Workout» բացօթյա առաջնություն

Արմենիա բժշկական կենտրոնի հարակից զբոսայգի, Աջափնյակ վարչական շրջան

17:00-20:00 «Street Workout»-ի Հայաստանի թիմային առաջնություն

 

Հունիսի 10

«Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի 4-րդ փառատոն

Անգլիական զբոսայգի, Կենտրոն վարչական շրջան

17:00-21:00 ազգային տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոն՝ «Հայ խոհարարական

ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի և երևանյան լավագույն ռեստորանների

մասնակցությամբ

Հունիսի 15

«Իմ ջերմ Ավանում»

Թումանյան այգի, Ավան վարչական շրջան

18:00-20:00 մանկական զվարճալի համերգային ծրագիր

«Երևանը՝ բոլորի համար» մարզական ծրագիր

Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան

18:00-21:00 հաշմանդամների սպարտակիադա 2018

Հունիսի 16

«Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոն

Արամ Խաչատրյան համերգասրահ, Կենտրոն վարչական շրջան

19:00-21:00 Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգ

Հունիսի 17

«Ամառային սառույց» հոկեի մրցաշար

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

17:00-18:30 մանկական թիմերի ցուցադրական խաղեր

«Դրեգ րեյսինգ 2018» արագընթաց Երևան

Երևան-Մասիս հին ճանապարհի հատված

16:00-22:00 սպորտային մեքենաների 2-րդ մրցաշար

Հունիսի 22

«Հեքիաթային ամառ Արաբկիրում» Վահագն Դավթյանի անվան զբոսայգի, Արաբկիր վարչական շրջան

18:00-21:00 մարզահամերգային զվարճալի ծրագիր, կավճանկարչություն, մրցույթներ

«Ֆրեսկո» ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն

Կարապի լիճ, Կենտրոն վարչական շրջան

19:00-22:00 ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփում

Հունիսի 23

«Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով

Ֆրանսիայի հրապարկ-Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան-Ֆրանսիայի հրապարակ

14:00-19:30 երաժշտական զբոսանք «Երևան սիթի տուր» երկհարկանի ավտոբուսով

«Երևանյան բարդ »

Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, Կենտրոն վարչական շրջան

19:30-22:30 հեղինակ կատարողների երեկո

Հունիսի 24

«ԵրեՖԱՆ» 2-րդ երիտասարդական մարզամշակութային փառատոն

Թումոյի այգի, Աջափնյակ վարչական շրջան

15:00-20:00 մարզական թիմային խաղեր

20:00-22:00 դիսկոտեկ, մրցանակաբաշխություն

Հունիսի 27

«Ճկույթիկ» մանկական համերգային ծրագիր

Հյուսիսային պողոտա, Կենտրոն վարչական շրջան

19:00-21:00 Մարտին Յորգանսի և մանկական խմբերի մասնակցությամբ երաժշտական հանդիպում

Հունիսի 29

«Ամառային ակնթարթ Դավթաշենում»

Կենտրոնական այգի, Դավթաշեն վարչական շրջան

18:00-20:00 համերգային ծրագիր՝ էստրադային արտիստների, հեքիաթի հերոսների

մասնակցությամբ

«Մեր երևանյան լիճը» մարզամշակութային միջոցառում

Երևանյան լիճ, Շենգավիթ վարչական շրջան

19:00 -21:00 ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ, երաժշտական կատարումներ

Հունիսի 30

«Իմ չորքոտանի բարեկամը» ընտանի կենդանիների ցուցադրական 2-րդ մրցույթ-փառատոն

Թումոյի այգի,Կիևյան կամրջի հարակից տարածք, Աջափնյակ վարչական շրջան

17:00-20:00 կենդանիների ցուցադրական մրցումներ

«Mix Battle Fest»

Մանկական զբոսայգի, Կենտրոն վարչական շրջան

17:00-20:00 մարզամշակութային բակային մարզաձևերի ցուցադրական ելույթներ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register