ՈւՄ  ՀԵՏ Է ԱՌԵՎՏՈւՐ ԱՆՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

5

Ներկայացված են արտահանման ու ներմուծման ցուցանիշները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող մի շարք ցուցանիշներ: Արտաքին առևտրին վերաբերող տվյալները վկայում են, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են:

2017թ.-ի 9 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը (արտահանում-ներմուծում) կազմել է 4 տրլն 367 մլրդ  5մլն դոլար՝ 2016-ի նույն ժամանահատվածի 3 տրլն  588մլրդ 1մլն դոլարի դիմաց: ԱՊՀ, ԵՄ ու այլ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները  վերջին երկու տարվա 9 ամիսներին  որոշակի փոփոխությունների են ենթարկվել. ընդհանուր  ցուցանիշում 1.7%-ով նվազել է ԱՊՀ,  0.7%-ով էլ ավելացել՝ ԵՄ և մոտ 1%-ով էլ այլ երկրների հետ  ապրանքաշրջանառության ծավալները: Այս տարվա ապրանքաշրջանառության տեսակարար կշռում  ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ընդհանուր ցուցանիշի 27.8%-ը. այս ուղղությամբ արտահանվել է 1տրլն 216 մլրդ 290մլն 100 հզր դրամի ապրանք: 25.07 %-ի մասնաբաժինը ԵՄ երկրներինն է,ինչը կազմում է 1 տրլն 95 մլրդ 208 մլն 600 հզր դրամ:

Այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունն էլ ընդհանուր ցուցանիշի մեջ կազմում է 47.07%: 2016թ.-ի հունվար-սեպտեմբերին ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության  ծավալը կազմել է ընդհանուր ցուցանիշի 29.57 %-ը, ԵՄ երկրներինը՝ 24.32, այլ երկրների հետ՝ 46.09 %-ը:Հետաքրքրական է, որ այս տարի շուրջ 16%-ով աճել են արտահանման ծավալները: Արտահանվել է 1տրլն  546 մլրդ 7մլն դոլարի ապրանք, 2016-ին գրանցված 1տրլն 298մլրդ 377մլն դոլարի դիմաց: Ինչպես և ենթադրվում էր, արտահանման ծավալում ամենամեծ մասնաբաժինը՝ 21.8%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, հաջորդ տեղերը զբաղեցրել են  Բուլղարիան՝ 13.5%, Շվեյցարիան՝ 12.2%, Վրաստանը՝ 7.4%, Գերմանիան՝ 6.3%, Իրաքը՝ 5.7%, Չինաստանը՝ 5.1%, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 4.4%, Նիդեռլանդները 4.2%, Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 4.1%, Միացյալ նահանգները՝ 3.1 % ցուցանիշով:

Մյուս երկրների ուղղություններով արտահանման ծավալներն անհամեմատ փոքր են:Ինչ վերաբերում է ներմուծմանը, ընդհանուր ցուցանիշում այս տարի նվազել են հատկապես ԵՄ-ից  և ԱՊՀ երկրներից  իրականացվող ներմուծման ծավալները, այլ երկրներից, սակայն, ներմուծման ցուցանիշի բարձրացման միտում է նկատվում: Այդուհանդերձ, ներմուծման ծավալների մասով ևս առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է. այս երկրից ներմուծված ապրանքները կազմում են ներմուծման ծավալի 19%-ը:Հաջորդող տեղերը բաժին են ընկնում Վրաստանին՝ 9, Արաբական Միացյալ Էմիրություններին՝ 5.6, Չինաստանին՝ 5.5, Շվեյցարիային՝ 5.1, Իրանի Իսլամանական Հանրապետությանը՝ 4.6, Գերմանիային՝ 3.9,  Իտալիային՝ 3.4, Միացյալ Նահանգներին՝ 2.7 %-ի  չափով: Ընդհանուր առմամբ Հայաստանը տարբեր չափերով ապրանքաշրջանառություն է իրականացնում 40-ից ավելի երկրների հետ:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև արտահանման ծավալներն ըստ ՀՀ մարզերի՝  բեռնամաքսային հայտարարագրերի հիման վրա:

Այս ցանկում, սակայն, ներառված չեն ֆիզիկական անձանց կողմից իրականացված առևտրի ծավալները: Արտաքին առևտրի ծավալների բաշխումն ըստ մարզերի իրականացվել է կազմակերպությունների գրանցման վայրին համապատասխան: Ըստ մարզերի արտահանման ցուցանիշի՝ առաջին տեղում Երևանն է. տեսակարար կշռում մայրաքաղաքին բաժին է ընկնում արտահանման 51.8 %-ը: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 19.3, ապա Լոռին՝ 10.1, Արարատի մարզը՝ 7.1, Կոտայքը՝ 5, Արմավիրը՝ 4.4%-ով: Մյուս մարզերի ցուցանիշները տեսակարար կշռում տատանվում են մինչև 1 %-ի սահմաններում:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register