ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

3

Մենք հաճախ ենք սիրում կրկնել՝ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են: Իսկ ինչ է մտածում այդ շարժիչ ուժը հասարակության մասին, ինչ հոգսեր, խնդիրներ ու պահանջներ ունի: «Ճամփորդ»-ը՝ համատեղ Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտի ներկայացնում է հուզող խնդիրների շուրջ հարցումների պատասխաններ՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:

2

Երիտասարդների 36.8%-ը ծառայողական աշխատանքներում են ներգրավված, 16.7%-ը` ինքնազբաղ են, 8.7%-ը գրասենյակային աշխատողներ են, 6.5%-ը հողագործներ և անասնապահներ են, 5.3%-ը՝ որակավորված բանվորներ, նույնքան էլ միջին օղակի մենեջերներ և բաժնի պետեր, 4.3%-ը չորակավորված բանվորներ են, 3.1%-ը՝ անհատ ջեռներեցներ և 2.8%-ը՝ բարձր օղակի մենեջերներ և տնօրեններ: Դրամական և ոչ դրամական եկամուտ ունեցող երիտասարդների 66%-ը վարձու աշխատող է, 29%-ը ինքնազբաղված է և 4%-ը ձեռներեց:

Աշխաանք ունեցող հարցված երիտասարդների աշխատանքի և մասնագիտության համապատասխանությունը հետևյալն է. 34%-ինը լիովին չի համապատասխանում, 33%-ինը լիովին համապատասխանում է, 14%-ինը հիմնականում համապատասխանում է, 6%-ինը չի համապատասխանում, և 13%-ը չունի մասնագիտություն: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register