«ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ԿԻՆ ՈւՆԻ ԱՅՆ ԴԵՄՔԸ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ է»

jag

 «Մեդէսթ»  կլինիկան արդեն 15 տարի է մատուցում է էսթետիկ բժշկության լայն ծառայություններ, իրականացնում վերապատրաստման դասընթացներ եւ կոնֆերանսներ ոլորտի մասնագետների համար: Էսթետիկ բժշկության ժամանակակակից միտումների մասին «Ճամփորդը»  զրուցել է «Մեդէսթ» կլինիկայի գլխավոր բժիշկ Մարինա Էդուարդովնայի հետ:

-Մարինա Էդուրադովնա, արդեն 15 տարի է՝ ոլորտում եք: Ինչպե՞ս է փոխվել «Մեդէսթը» այս տարիների ընթացքում:

-Մենք միշտ փորձել ենք ժամանակին համընթաց քայլել, մատուցել բարձրորակ ծառայություններ, օգտագործել սարքավորումներ եւ նյութեր, որոնք անցել են հատուկ սերտիֆիկացում: Բազմաթիվ ծառայություններ ենք մատուցում՝ ընդհանուր կոսմետոլոգիա, դերմատոլոգիա, լազերային էպիլյացիա… Ամեն տարի «Մեդէսթն» ինչ-որ նորություն է բերում՝ նոր սարքավորոմ, նոր ծառայություն: Ինքներս միշտ վերապատրաստվում ենք, մասնակցում միջազգային կոնֆերանսների:

Ոչ միշտ են էսթետիկ բժշկության ոլորտում առաջարկվող սարքավորումները կամ նյութերը համապատասխանում պահանջներին: Ուստի միայն գովազդի վրա հիմնվել չի կարելի: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում որակին, խորանում այդ ամենում, որպեսզի մատուցենք բարձր որակի, անվտանգ ծառայություններ: Այս գործում ամենակարեւորն ապահովությունն է: Մեզ մոտ գալիս են գեղեցկության հետեւից, նրանք չպետք է պրոբլեմներ ստանան գեղեցկության փոխարեն:

-Հայաստանում էսթետիկ բշկության ոլորտը բավականին հագեցած է: Ինչպե՞ս կինը կողմնորոշվի՝ երբ եւ ում դիմի:

-Պացիենտներին էլ պետք է «դաստիարակել» (հեղ.՝ ժպտում է): Պետք է հասկանալ, որ այս միջամտությունները զուտ բժշկական են, եւ չպետք է նման ծառայություններից օգտվել վարսավիրանոցներում կամ այլ անհասկանալի վայրերում: Պետք է հետեւողական լինեն եւ պահանջեն բժշկից ե՛ւ սերտիֆիկատները, ե՛ւ դիպլոմները, ե՛ւ դեղորայքը, որն օգտագործում են: Շատ հաճախ մեզ դիմում են խնդիրներով կանայք, որոնք այլ վայրերում միջամտություններ են արել: Երբ հարցնում ենք ի՞նչնյութեր են օգտագործել, նրանք հիմնականում չեն կարողանում պատասխանել: Մինչդեռ դա շատ կարեւոր է հետագա խնդիրներից խուսափելու համար: Ամոթ չէ հարցնելը: Դա ոչ միայն պացիենտի, այլեւ բժշկի ապահովությունն է:

-Ի՞նչ խնդիրներով են հիմանկանում դիմում հայ կանայք:

-Հայ կանայք ուզում են գեղեցիկ լինել: Բացի այն, որ «Մեսէսթը» ոլորտի հնաբնակներից է, այն նաեւ հայտնի է որպես բնական գեղեցկության եւ բնական միջամտություների կողմնակից: Մենք չենք անում շատ մեծ շուրթեր միայն այն պատճառով, որ ցանկանում է: Մենք հիմնականում աշխատում ենք այն կանանց հետ, որոնք գալիս են ոչ թե մեծ անբնական շուրթերի, այլ բնական գեղեցկության հետեւից:  Մենք չենք ուզում աշխատել մեծ զանգվածների հետ: Նախընտրում ենք ունենալ քիչ, բայց հավատարիմ մարդիկ: Բարձր այտերը , դիմագծերի ընդգծվածությունը շատ տարածված եւ մոդայիկ են հիմա: Բայց պետք չէ մոռանալ, որ կա նաեւ էթնիկ առանձնահատկություն եւ այն, ինչը սազում է ամերիկուհուն, հային կարող է եւ չսազել: Բոլորը չպետք է ունենան նույն դեմքը, յուրաքանչյուրը պետք է պահպանի իր առանձնահատկությունն ու յուրահատկությունը: Յուրքանչյուր կին ունի այն դեմքը, որին արժանի է:

2

-Գեղեցկության հետեւից գնալիս կանայք հաճախ չե՞ն վնասում առողջությանը:

-Սա շատ մեծ թեմա է՝ մարմնի խնամքից սկսած, դեմքի բյութիֆիկացումից վերջացրած: Կինը, որն ուզում է փոփոխություններ անել, պետք է երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնի՝ նախ դիմի համապատասխան մասնագետի, եւ երկրորդ՝ օգտագործի որակավորված նյութեր: Այս հարցում  կարեւոր է նաեւ բժշկի մոտեցումը՝ բժիշկն ուզում է տվյալ պահին արագ փո՞ղ աշխատի, թե՞ ուզում է այդ պացիենտի հետ 10 տարի աշխատել ու հասնել լավ արդյունքի: 10 տարի հետո բժիշկը չպետք է հարթի եւ շտկի այն, ինչը արել է մի քանի տարի առաջ:

Մի ուրիշ խնդիր էլ կա: Շատ երիտասարդ աղջիկներ հայելում չեն ուզում տեսնել իրենց, ուզում են տեսնել ուրիշ մարդու: Սա խորը հոգեբանական հիմքեր ունի՝ մեկը մտածում է՝ եթե արտաքինը փոխի,  անձնական կյանքը կստացվի, մյուսը չի ընդունում ինքն իրեն որպես մարդ… Մինչդեռ արտաքինը փոխելով կյանքը չի փոխվում: Բայց կան նաեւ զարգացած, բարձր IQ-ով կանայք, որոնք ուզում են փոփոխություններ անել այնպես, որ իրենք պահպանեն իրենց հիմնական գծերը: Հենց սրա վրա են ծախսվում ամենամեծ գումարներն ու ամենամեծ ժամանակը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

-Հայաստանում շատ են խելացի, գեղեցիկ, բարձր IQ-ով կանայք, որոնք կայացած են, ինքնավստահ: Կմաղթեմ, որ նրանք լինեն վառ, շքեղ եւ միշտ հետեւեն իրենց:

Հարցազրույցը՝ Տաթեւիկ Սարգսյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register