ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆ և ՌՈՔ ՀԱՄԵՐԳ (ՖՈՏՈՇԱՐՔ)

9

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում իրավունքի փառատոն: Մայիսի 16-23-ը անցկացվելու են հետաքրքիր միջոցառումներ, քննարկումներ, ցուցահանդեսներ և մրցույթներ։ Փառատոնը կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն` նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակին։ Փառատոնը կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը։

Երեկ` մայիսի 16-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (կինո Մոսկվայի բակ) տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը:

Բացման խոսքից հետո մեկնարկեց համերգային մասը: Ելույթներով հանդես եկան «Լավ Էլի» և «Որդան Կարմիր» սիրված խմբերը: Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված ստենդ֊ափ ելույթով հանդես եկավ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոն։

Փառատոնի շրջանակներում սպասվող միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register