ԷՔՍՏՐԵՄԱԼ ՓԱՌԱՏՈՆ ԴԺՈԽՔԻ ՁՈՐՈւՄ

2

Եղանակներն այլևս արգելք չեն լավագույնս կազմակերպելու հանգիստն ու հանգստյան օրերին իսկապես հանգստանալ: Եթե սիրում ենք բարձրություն, փնտրում եք նոր զգացողություններ կամ պարզապես ուզում եք ընկերներով քաղաքից դուրս գալ, ապա առաջարկում ենք վիքենդի կազմակերպման ամենահետաքրքիր տարբերակները:
Ո՞ւր գնալ վիքենդին հարցին ի պատասխան «Ճամփորդն» առաջիկայում կներկայացնի ամենաճամփորդական տարբերակները:
Step Slackliners Armenia ակումբը մայիսի 19-20-ին Դժոխքի ձորում կազմակերպում է «SlackLife Armenia» փառատոնը։

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է Սլեքլայնը, ինչպես է եկել Հայաստան կամ ուզում եք փորձել սլեքլայն, ինչու չէ, նաև նրա քույր սպորտաձևը՝ Ժայռամագլցումը, այս փառատոնը ձեզ համար է: Այն կանցնացվի վրանային գիշերակացո Դժոխքի ձորում՝ շրջապատված հետաքրքիր բուսականությամբ և ժայռերով։

1

Ին՞չ է սլեքլայնը

– Սլեքլայնը ժապավեն է, որը ձգվում է 2 ամուր կետերի միջև: Դրա վրա քայլում են՝ մարմնով հավասարակշռություն պահելով և կատարում ակրոբատիկ էլեմենտներ: Սլեքլայնի ճյուղերից մեկը Highline-ն է, որի ժամանակ քայլում են ապահովմամբ որոշակի բարձրության վրա (10մ և ավելի) ամրացված ժապավենի վրայով։

Միջոցառման ընթացքում մասնակիցները՝ թե՛ սկսնակները, թե՛ փորձառուները, կարող իրենց ուժերը փորձել Սլեքլայնի և Ժայռամագլցման մեջ: Սկսնակներին կօգնեն մեր թիմի անդամներն ու փորձառու ժայռամագլցողները։
Ին՞չ է սպասվում մայիսի 19-20-ին Դժոխքի ձորում

Այդ երկու օրվա ընթացքում Դժոխքի ձորում ունենալու ենք՝
– Slackline
– Highline (46մ երկարություն՝ մոտ 30մ բարձրության վրա)
– Ժայռամագլցում
– ‎Rope Jumping
– Խարույկ
– Վրանային ճամբար
– ‎Թրեյնինգներ

Փառատոնի մասնակցության արժեքը 1 անձի համար 3000 դրամ է։

 

3

Ինչի՞ կարիք կունենաք միջոցառման ընթացքում

– Եթե պլանավորում եք փորձել Slackline, ապա վերցրեք ձեզ հետ հարմարավետ սպորտային հագուստ ու հարթ տակացուներով սպորտային կոշիկներ:

– Ժայռամագլցումով զբաղվելու համար վերցրեք ձեզ հետ սպորտային հարմարավետ հագուստ և ձեր մագլցման անհատական գույքը՝ ամրագոտի, սաղավարտ, մագլցման կոշիկներ։ Եթե չունեք, ապա կտրամադրվի (սահմանափակ քանակությամբ) ապահովման ամրագոտի և սաղավարտ:

– Վերցրեք ձեզ հետ ձեր սնունդը և ջուրը:

– ‎Վերցրեք նաև տաք ու հարմարավետ հագուստ, Դժոխքում երեկոյան ցուրտ է լինում։

Ինչպե՞ս հասնել Դժոխքի ձոր։ Մեքենայով, հեծանիվով, երթուղայիններով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ահարոն Խաչատրյանին (077867098):

Եթե պլանավորում եք գնալ գիշերակացով, ապա ձեզ հետ վերցրեք վրան ու քնապարկ։ Եթե չունեք, կարող եք վարձակալել՝ զանգահարելով 093470331 կամ 099551234:

Հոդվածը՝ Տաթևիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Step Slackliners Armenia-ի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register