ՀՐԱՑԱՆ՝ ՇԵՐԵՓԻ ՓՈԽԱՐԵՆ

devushki_s_oruzhiem4

Կին զինվորականները արդեն շատ վաղուց աշխարհի համար նորություն չեն: Եվ եթե որոշ երկրներում դա բնականոն երևույթ է, ապա Հայաստանում հասարակության կողմից կին զինվորականն ընդունվում է մեծ  վերապահումով : Մինչդեռ փորձը վկայում է, որ կանայք  խոհանոցային ճակատամարտերում հաղթելուց բացի, գերազանց  արդյունքներ են գրանցում նաև զենքով կռվելիս՝ այդ կերպ ապացուցելով, որ իրեն սպառել է ոչ միայն «Կնոջ տեղը խոհանոցում է» արտահայտությունը, այլև՝  «Կնոջ գլխավերևում պետք է միայն խաղաղ երկինք լինի» եզրույթը: Կանացի նուրբ ձեռքերը  շարունակում են ապացուցել, որ  նաև կռվել գիտեն: «Ճամփորդը» փորձեց պարզել,թե ինչպես է հասարակությունը վերաբերվում կին զինվորականներին և որքանո՞վ է դա օգտակար բանակին: Ստորև ներկայացնում ենք հարցման  ծաղկաքաղը.

Կանանց ծառայությունը միանշանակ արդարացնում եմ: Սա կօգնի տղամարդկանց ավելի աչալուրջ լինել, ավելի կազմակերպված գործել՝ սատարելով կին զինվորականներին: Կմեծանա զինվորականների թվաքանակը, կանայք ռազմի դաշտում  որոշ հարցերում գերազանցում են տղամարդկանց: Բացի այդ, սա լավ տարբերակ է Հայաստանում տիրող սեքսիզմը հաղթահարելու համար: Իհարկե, կարծում եմ, որ կանանց համար զինծառայությունը կարող է լինել կամընտրական, և ոչ՝ պարտադիր:

Արման, 35 տ.

Կնոջ ներկայությունն ամեն տեղ առավելություն է, սակայն զինվորական ծառայության վերաբերյալ որոշ վերապահումներ ունեմ։ Կնոջ դերը շատ կարևոր է բանակում, սակայն ոչ պարտադիր զինվորական ծառայողի կարգավիճակով։ Կինը կարող է ընդգրկվել բանակի օժանդակ ծառայություններում։

Նելլի, 30 տ.

Վաղուց ժամանակն է, որ կանայք էլ զորակոչվեն: Ինչու պիտի մենակ տղաները բանակ գնան։ Բանակում լիքը անելիք ունեն նաև կանայք։Չէ որ հենց կանայք են ամեն հարցում հավասարության ձգտում տղամարդկանց հետ։ Համ էլ կանանց ներկայությունը բանակում տղամարդկանց ավելի կոգևորի։

Արտյոմ, 23տ.

Պարտադիր ծառայությունը կանանց համար չեմ կարծում, թե ընդունելի է։ Ճիշտ է, մենք պատերազմի մեջ ենք, բայց հա յտղամարդը թույլ չի տա, որ կինն իրեն հավասար զենք բռնի։

Հակոբ, 54 տ.

 Ես կողմ եմ գենդերային հավասարությանը, բնական ու նորմալ կհամարեմ մեզ մոտ կին զինվորականների առկայությունը, բայց  ցանկանում եմ, որ համապատասխան ուսուցում լինի, կանայք կարողանան մասնագիտանալ ինչ-ինչ  ռազմական ուղղություններում: Պետք է հիշենք, որ մեզ քանակից բացի նաև որակ է անհրաժեշտ: Կարևոր չէ՝ զինվորականը կին է, թե՝ տղամարդ, կարևորը, որ լավ մասնագետ լինի և կռվի դաշտ գնա ոչ թե զոհվելու, այլ հաղթելու համար:

Լուսինե, 21 տ.

Զինվորական հարցերում կանայք ավելի սառն են դատում՝ որքան էլ դա տարօրինակ հնչի: Չնայած նրան, որ խաղաղ պայմաններում կանայք շատ ավելի էմոցիոնալ են, ռազմի դաշտում դերերը փոխվում են, տղամարդիկ ավելի ագրեսիվ են դառնում, կանայք՝ ավելի նրբանկատ ու ուշադիր: Սեռերի համագործակցությունը հաստատ կօգնի հաղթանակի հասնել: Ինքս այդքան էլ կողմ չեմ, բայց եթե կամընտրական լինի, փոքր թվաքանակով կանայք կարող են զինծառայող լինել, ինչպես այսօր է: Բայց թիվը մեծացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Էդգար, 30 տ.

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register