ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ «ՀԱՅԱՖԻԿԱՑՈՒՄԸ»

4

Աշխատասեր, պրպտուն ու աննկուն մարդը քարից՝ հաց կստանա, դառը կիտրոնից` քաղցր լիմոնադ, անբերի հողից էլ` համեղ հնդկաձավար կստանա: Շիրակի մարզի Բավրա գյուղում ապրող Կորյուն Սմբուլյանը նման մարդու փայլուն օրինակ է: Պրպտող, անընդհատ փորձող մարդը 2000-ականների սկզբներին Ուկրաինայից հնդկաձավարի սերմ է բերել և ցանել Բավրայում: Փորձը հաջողվել է: Սմբուլյանը տարիների ընթացքում զարգացրել է գաղափարը: Այժմ արդեն՝ հնդկաձավարի տեղական փոքր գործարանի շենքի շինարարության վերջին փուլն է ընթանում: Ուկրաինական սարքավորումներով զինված կոպերատիվը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել` առաջին հերթին մարդկանց ուղեղում: Հավակնոտ ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին Սմբուլյանին օժանդակել են տարբեր կառույցներ. Եվրամիության «ENPARD» գյուղատնտեսական ծրագիրը, Համահայկական հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն, «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը:

Կորյուն Սմբուլյանի վստահեցմամբ՝ հնդկաձավարը բարձրացնում է հողի որակը:

5

Հնդկաձավարը  Հայաստանում խոշոր է ստացվում: Մեկ հեկտար հողատարածքը 1-3 տոննա բերք է տալիս: Վերամշակումից հետո դրանից 62 տոկոս մաքուր հնդկաձավար է ստացվում: Վերջին տարվա ընթացքում Բավարայի շրջանում տեղաբնակ գյուղացիները 67 հեկետար հնդկաձավար են ցանել: Այս տարի նախատեսվում է ցանքատարածքի մակերեսը հասցնել 100 հեկտարի: Ինչպես Սմբուլյանն է նշուն` շատ կարևոր է, որ առևտրային շրջանառությունը սկսի գործել, գյուղացիները տեսնեն, որ շարժ կա.

Գրեչկան ամենուշ ցանվող բույսն է: Յուրաքանչյուր տարի հունիսի 15-ից ցանում ենք և 75 օր անց կատարում հունձը: Կարճ վեգետացիայի շրջան ունեցող բույս է: Հայաստանում տարեկան մոտավարապես 7-8 հազար տոննա հնդկաձավար է սպառվում, որն ամբողջությամբ ներկրվում է արտերկրից: Այդքան հնդկաձավար տեղում ստանալու համար, նվազագույնը այսպիսի երեք գործարան պիտի աշխատի: Յուրաքանյուրի համար պիտի նախատեսվի 13000 հեկտար հողատարածք ( հաշվի է առնվում սերմացուն և հնարավոր կարկտահարությունը): Պատկերացրեք` 13000 հեկտարը 13000 ընտանիք է: Ընդ որում` կարող է լինել և՛ դաշտավարի, և՛ մեղվապահի ընտանիք»,- հույսով նշում է Կորյուն Սմբուլյանը:

Հնդկաձավարի ստացման «ոդիսականն» այսպիսին է: Նախ հողը և սերմը նախապատրաստում են, ապա ցանում: Դրանից հետո կոմբայնավարն է հավաքում բերքը, որն էլ չորացնելուց հետո հանձնում են գործարանին: Խոնավությունը խոնավաչափով որոշում են տեղում: Գործարանում լցնելով վառարանների բունկերները այն մշակում են ու խարկում մինչև 250 ջերմաստիճանում, որից հետո էլ տեղափոխում են սառնարան: Զովարանից հնդկաձավարն անցելով է չափավորման մաղերով՝ տեսակավորվում է, անցնում կեղևահան սարքերով, մշակվում և ստանում պատրաստի արտադրանքի կարգավիճակ, որից հետո պահեստավորվում է կամ իրացվում: Բավրայի գործարանն ունենալու է 7 աշխատակից:

Բրենդի անունն է «Նոր հատիկ»: Պատրաստվում ենք ամբողջ արտադրանքն իրացնել հանրապետության տարածքում: Մայիսի երկրորդ կեսին արդեն հնարավոր կլինի առևտրի կետերից գնել կես կամ մեկ կիլոգրամանոց փաթեթներ, կամ էլ 25 և 50 կիլոգրամանոց մեծ պարկերով»,-հպարտությամբ ասում է ձեռներցը:

Մասնակցելով  «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագրին, Կորյուն Սմբուլյանն աջակցելու է սահմանամերձ գյուղի անապահով ընտանիքներին: Ոչ թե գումարով, այլ գյուղական հողատարածքում իրականացվելիք հնդկաձավարի ցանքսով:

Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու նպատակով, այդ դրամաշնորհից ակնկալվող շահույթի 50 տոկոսն ուղղվելու է ընտանքների սեփական հողերը վարելուն և ցանելուն: Նրանք առաջին տարին որևէ ծախս չեն անելու: Դժվար գործը` անմշակ հողերի մշակումը ես կանեմ, իսկ նրանց մնում է հաջորդ տարիներին շարունակել աշխատանքը: Ամենակարևորը հողերի մշակումն է»,- նշում է Սմբուլյանը:
Ճամփորդի» թիմը տեղում փորձեց հնդկաձավարը, որը շատ համեղ էր: Գուցե մեր` բոլորիս աջակցության շնորհիվ Սմբուլյանն ու իր թիմը հաջողություն գրանցեն, իսկ Հայաստանում էլ սկսվի հնդկաձավարի բում:
Առաջինը  համտեսեց՝

Գարեգին Ալեքսանյան

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register