ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ

3

Մեր պատմության պարտադիր ուղեկիցը պատերազմներն են եղել: Պատերազներ, հենց որոնցից էլ կախված է եղել հայ ժողովրդի ապագան: Մայիսն այդ առումով հայերիս համար ճակատագրական է եղել: Հենց մայիսին են վերագրվում հայի ճակատագիրը կանխորոշած հաղթանակները:

Հայաստանի գոյության համար ճակատագրական համարվող Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը: Մայիսին՝ անգամ նույն օրվան վերագրվող եռատոն ունենք: Երեք նշանակալից տոն: Մայիսի 9-ին է նշվում արցախյան պատերազմի դափնեպսակ Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրը: Մայիսի 9-ին է տոնվում նաև Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի օրը։ Հայրենական Մեծ պատերազմին, երբ Հայաստանը դեռևս Խորհրդային միության կազմում էր, մասնակցել են 600.000-ից ավելի հայեր: Ցավոք սրտի, այդ 600.000-ի ուղիղ կեսը պատերազմի դաշտից այդպես էլ տուն չի վերադարձել։ Թշնամու դեմ պայքարում նահատակված հերոսներին նվիրված հուշակոթողներն ամենուր են:

Մայրաքաղաք Երևանի «Մոնումենտ» կոչվող թաղամասում է «Հաղթանակի զբոսայգին»` իր անմար կրակով, «Մայր Հայաստան» հուշարձանն իր թանգարանով։ Այստեղ առանձին ցուցասրահներում ներկայացված են ինչպես Հայրենական Մեծ պատերազմին, այնպես էլ Շուշիի ազատագրմանն ու Արցախյան հերոսամարտին վերաբերող նյութերը։ Կոմանդոսի` Արկադի Տեր֊-Թադևոսյանի գլխավորած «Հարսանիք լեռներում» գործողության վավերագրերն էլ են այստեղ Իր տեսակի մեջ բացառիկ հենց այդ գործողության շնորհիվ էլ ազատագրվեց անառիկ համարվող Շուշին ։ Օպերացիային տրված տարօրինակ այս անվանումն ունի իր նախապատմությունը:

Կոմանդոսը վերհիշում է. Վազգեն Սարգսյանի հետ եկել են համաձայնության, որ Շուշին ազատագրելուց հետո նրա հարսանիքը կանեն լեռներում։ Այդպես էլ կոչել են ռազմական առումով փառահեղ այդ գործողությունը: Շուշիի ազատագրման ժամանակ իրենց քաջությամբ աչքի են ընկել շատերը, որոնք հետագայում դարձան Արցախյան հերոսներ։ Նրանցից էր Դուշման Վարդանը՝ Վարդան Ստեփանյանը, ով իր խմբով մասնակցեց մարտական գործողություններին: Ամիսներ անց,սակայն, մարտական առաջադրանք կատարելիս Վարդանը զոհվեց: Արցախյան պատերազմի հերոսը թաղված է Եռաբլուրում: Նրա տուն-թանգարան այցելուներին՝ հերոսի մոր պարզաբանումներն ու Վարդանի հսկայական գրադարանն են սպասում: Թանգարանի մուտքը բոլորի համար ազատ է ։
«Հաղթանակի զբոսայգու» թանգարանում սրբորեն պահպանվում են Հայրենական Մեծ պատերազմին վերաբերող նյութերը, որոնց մեջ իր պատվավոր տեղն ունի ր Ռայխսթագի պատի մոտ մեր պապերի պար բռնած հաղթական քոչարու մասին վկայող լուսանկարը։ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի վավերագրերի կարելի է հանդիպել նաև Վերնիսաժում, որտեղ բազմաթիվ հնությունների կողքին վաճառվում են նաև պատերազում տարած հաղթանակի կապակցությամբ հանձնված շքանշաններ (հիմնականում հաղթանակի 30 ամյակին, 60 ամյակին նվիրված գրությամբ` 1945-1975, 1945-2005): Ցուցասեղանիկների վրա կարող եք հանդիպել նաև Մայիսի 9-ին նվիրված փոստային բացիկների: Յուրօրինակ մի թանգարան էլ Վերնիսաժն է: Թանգարան բաց երկնքի տակ՝ որտեղ իրերը վաճառքի են հանվում կարիքի դրդմամբ…

Արև Մախսուդյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register