ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ՝ ԹՎԵՐՈՎ

turizm

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է: 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 969.010 զբոսաշրջիկ՝ 3.6%-ով ավելի, քան 2015թ. նույն ժամանակահատվածում: Զբոսաշրջիկներից 136.816-ը, կամ 14%-ը, տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, 832.194-ը (86%)՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում:

Այս տարի որոշակիորեն նվազել է ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը: Եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանց բաժին էր ընկնում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 26%-ը, ապա այս տարի՝ 22.6%-ը: Մեր երկիր այցելած տուրիստների թվաքանակով ԱՊՀ երկրների ցուցակը գլխավորում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 19.2%: Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 0.2%-ով նվազել է նաև Եվրոպական միությունից Հայաստան ժամանած տուրիստների թիվը: ԵՄ զբոսաշրջիկների աշխարհագրական եռյակը գլխավորում են Գերմանիան՝ 6.6%, Ֆրանսիան՝ 5.6%  և Իտալիան՝ 3.1%:  Փոխարենը, այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել: Ամենից շատ մեր երկիր են այցելել Իրանի Իսլամական Հանրապետությունից (18.2%), ԱՄՆ-ից (10.3%)  և Վրաստանից (3%):

2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է  903.541 մարդ. 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.0%-ով: Նրանցից 85.4%-ը մեկնել է հանգստի և ժամանցի, 5.3%-ը՝ գործնական, 9.3%-ը՝ այլ նպատակով:

Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 51.1%-ը, Հայաստան են ժամանել հանգստի և ժամանցի, 32.1%-ը՝ գործնական, 16.6%-ն՝ այլ, 0.2%-ը՝ բուժման նպատակով:

 

Հ.Գ. Հրապարակման համար հիմք են ծառայել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Տաթևիկ Սարգսյան

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register