FATATO. ՁԵՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏՆԱԿԸ

2

– Երկու տարի առաջ Մարիամի ծնունդն էր: Ուզում էի այնպիսի նվեր անել, որ և՛ տարբերվող լիներ և՛ արտահայտեր այն ողջ ջերմությունը, որ զգում էի նրա նկատմամբ: Այդպես պատրաստեցի առաջին Ֆատատոն՝ կերամիկայից ու վիտրաժային ապակիներից տնակը,- ասում է 28-ամյա Էռնեստ Ոսկանյանը:

-Տնակը շատ հեքիաթային ու լուսավոր էր: Երբ այն տեսա, շատ հավանեցի: Այն ինձ կախարդական տուն հիշեցրեց՝ լուսավոր, գունագեղ ապակիներով,- ասում է Էռնեստի սիրելին՝ Մարիամ Հակոբյանը:

3

Առաջին Ֆատատոն ճակատագրական նշանակություն է ունեցել. հենց այս անակնկալից հետո են Մարիամ ու Էռնեստը սկսել հանդիպել, ժամանակ անց էլ որոշել կախարդական տնակները բիզնեսի վերածել:

– Մասնագիտությամբ մարկետոլոգ եմ, տնակը տեսնելով՝ հասկացա, որ կոմերցիոն առումով այն մեծ պոտենցիալ ունի, և որ շատերը կցանկանան ունենալ իրենց կախարդական տնակը: Որոշեցինք կախարդական տնակներն այդպես էլ կոչել՝ «Ֆատատո», որ իտալերենից թարգմանաբար նշանակում է կախարդական աշխարհ: Անվանումն ընտրելուց հետո անցանք գործի: Էռնեստը զբաղվում է ֆատատոների պատրաստմամբ և դիզայնի հարցերով: Մարկետինգային քայլերի մշակմամբ, վաճառքով ես եմ զբաղվում,-նշում է Մարիամը: Առաջին ֆատատոները լուսավոր տնակի ձևով էին, հետագայում ստեղծվեցին նաև ժամացույցի, տարոսիկի, սառնարանի մագնիսի նմանությամբ ֆատատոներ: Աշխատանքը կատարվում է բացառապես ձեռքով: Ստեղծված յուրաքանչյուր ֆատատո օրիգինալ է և չկրկնվող:

– Ինչպես յուրաքանչյուր մարդ անհատականություն է ու տարբերվող, այնպես էլ ցանկացած ֆատատոն է յուրահատուկ ու չկրկնվող,- ասում է Մարիամը:

Կախարդական տնակները կարելի է ձեռք բերել Գաֆեսճյան արվեստի կենտրոնից կամ պատվիրել Ֆեյսբուքյան էջի միջոցով:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register