ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈւՅԹ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ՝ 1000 ԴՈԼԱՐ

11

«7 միլիարդանոց աշխարհ» դպրոցական կինոփառատոն

«7 միլիարդանոց աշխարհ»-ը՝ «Population education» ծրագրի 2017-2018 թթ. նախագծերից է: Մրցույթին կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները: Ներկայացվող պահանջը. անհրաժեշտ է պատրաստել կարճ ֆիլմ կամ տեսանյութ, որը աշխարհի բնակչության թվաքանակի աճը կկապի նշված 3 հիմնախնդիրներից որևէ մեկի հետ. կանանց և աղջիկների առաջադիմություն,10 միլիարդ մարդկանց սննդով ապահովում, աղտոտվածության կանխարգելում:

Փառատոնն ունենալու է 3 անվանակարգ: Յուրաքանչյուր անվանակարգի առաջին մրցանակի արժեքը՝ 1,000 ԱՄՆ դոլար է:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թվականի փետրվարի 18-ն է: Ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ կազմակերպչի պաշտոնական կայքում այստեղ:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register