ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԼՈՆԴՈՆՈւՄ. ԹՐԱՄՓԻՆ ՀԱՆԵԼ ԵՆ «ՕԴԵՐՈՎ»

cover

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում: Նախատեսված են հանդիպումներ թագուհի Էլիզավետա Երկրորդի և Մեծ Բրիտանայի վարչապետ Թերեզա Մեյի, ինչպես նաև` այլ բարձրաստիճան պաշտոնիաների հետ:

Դեռևս 2017 թվականի հունվարին Թերեզա Մեյը պաշտոնական հրավեր էր ուղարկել Դոնալդ Թրամփին, որից հետո դժգոհության մեծ ալիք էր բարձրացել Մեծ Բրիտանիայում: Բողոքողների հիմնական կարգախոսներն են`  «Կանգնեցրե´ք Թրամփին», «Ո´չ ռասիզմին, ո´չ Թրամփին», «Հարգե´ք մարդու իրավունքները» և այլն:

Իր հերթին Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն չեն անհագստացնում բողոքի ակիցաները: Ավելին` նա վստահ է, որ մեծ մասը աջակցում է միգրացիայի հարցում իր կոշտ քաղաքականությանը:

1

Հատուկ ԱՄՆն նախագահի այցին ընդառաջ նախագծվել է «Բալիկ Թրամփ»-ը` հսկա դիրիժաբլը, որի ներքևի հատվածում տակդիր է պատկերված, իսկ ձեռքում` սմարթֆոն: Դիրիժաբլի ստեղծման համար 17 հազար ֆունտ էր հավաքվել դրամահավքի արդյունքում: Այսօր հսկա փուչիկը 2 ժամ շարունակ 30 մետր բարձրության վրա ճախրելու է խորհրդարանի շենքի մոտ, որտեղ Թրամփը հանդիպումներ է ունենալու: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից` Լեո Մյուրեյը CNN-ի հետ զրույցում նշել է, որ ահռելի փուչիկը նախագծվել է մեկ նպատակով` «խոսել Թրամփի հետ այն լեզվով, որը նա հասկանում է, այն է` անձնական վիրավորանքը»:

2

Լոնդոնի քաղաքապետարանը բողոքի ակցիաների թույտվություն է տվել, իսկ քաղաքապետ Սադիք Խանը, ում ծնողները 1970 թվականին Պակիստանից են արտագաղթել Մեծ Բրիտանիա, նշել է, որ այս բողոքի ակցիաները հակաամերիկյան չեն, այլ` լոնդոնցիների արձագանքն է «վախի և հիասթափության քաղաքականությանը»:

3

Բողոքի ակցիաների պատճառով Թրամփի մնացյալ հանդիպումները տեղափոխվել են Լոնդոնից դուրս: Թագուհու հետ նա հանդիպելու է Վինձորի ամրոցում, իսկ Թերեզա Մեյի հետ` Չեքերս նստավայրում:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register