ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ

kabve1

«Յախք, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա»…Հայտնի ֆիլմաշարի ոչ պակաս հայտնի արտահայտությունը ժամանակին շատերս ենք կրկնօրինակել: Պարզվում է, սակայն, որ այս իրավիճակը միայն մեզ չէ «հոգեհարազատ». կան քաղաքներ, որոնց «պադյեզդները» մեր մուտքերից շատ ավելի կեղտոտ են: Ահա մեզ «պարզերես» անող ամենաաղտոտված քաղաքների ոչ ամփոփ ցանկը:

Կաբվե, Զամբիա

kabve1

Երկրի մայրաքաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքում մարդիկ երկար ժամանակ է ինչ կապար են շնչում: Այս մետաղի արդյունահանումը հանգեցրել է օդային ավազանի աղտոտվածության: Հողը, հետևաբար՝ սնունդը էկոլոգիական առումով ախտահարված են: Տասը կիլոմետր շառավղով արգելված է օգտվել Կաբվեի հոսող ջրից: Բնակիչների արյան մեջ կապարի առկայության սահմանված շեմը քառակի անգամ գերազանցված է:

Չերնոբիլ, Ուկրաինա

chernobil1

Ատոմակայանի հայտնի վթարը բնապահպանական երկրաշարժ դարձավ մի ամբողջ տարածաշրջանի ու սահմանակից պետությունների համար: Պայթյունից ժամեր անց քաղաքը վերածվեց քաղաք-ուրվականի, որտեղ արդեն երեսուն տարի է, ինչ ոչ ոք չի ապրում: Օդն այստեղ մաքուր է,սակայն բարձր ռադիացիան մարդկանց մոտ առաջացնում է բազում հիվանդություններ, ինչն էլ վաղաժամ մահի է հանգեցնում:

Ձերժինսկ, Ռուսաստան

derjinsk

300 -ամյա ռուսական այս քաղաքը , «շնորհիվ» սառը պատերազմի վաստակել է երեք հարյուր հազար տոննա մահացու քիմիական միացություններ, որոնք ժամանակին տեղի հողերում են թաղվել: Ձերժինսկում քիմիական որոշ տարրերի թույլատրելի շեմը 17 միլիոն անգամ գերազանցված է: Անհնար է պատկերացնել՝ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի տարածքը կրկին պիտանի լինի բնակության համար: Կամ, առհասարակ, տեսնես մի օր այն պիտանի կլինի՞:

Լինֆեն, Չինաստան

kitaj

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկում անիմաստ է անգամ փողոցում լվացք կախելը, որովհետև որոշ ժամանակ անց՝ օդի աղտոտվածության պատճառով այն ուղղակի կսևանա: Մարդկանց մաշկի ու հագուստի վրա փողոցում բառացիորեն մուր է նստում, ինչն առաջանում է գործարանների և մեծաքանակ մեքենաների պատճառով: Առհասարակ էկոլոգիական աղտոտվածության ցանկացած տասնյակում առյուծի բաժինը չինական քաղաքներին է պատկանում: Այնպես որ, Չինաստանում ապրելուց առաջ երկար մտածեք՝ խորհրդակցելով ձեր առողջության հետ:

Սումգայիթ, Ադրբեջան

sumgait

Դե էլ ի՞նչ կեղտոտ ցանկ՝ առանց մեր «սիրելի» հարևանի: 285 հազար տարեկան այս քաղաքը (ինչ էլ թիվ են հորինել, չէ՞) տուժել է խորհրդային անցյալից: Ժամանակին սա Ստալինի հրահանգով կառուցված քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն է եղել: Շրջակա միջավայրում 120.000 տոննա վնասատու տոքսինային արտանետումներ կան՝ հիմնականում սնդիկ, նավթարդյունաբերական թափոններ: Հիմա գործարանների մեծ մասը փակված է, սակայն դեռևս ոչ ոք լրջորեն չի զբաղվում տարածքը մաքրելու հարցով: Քաղաքը վատթարագույն վիճակում է: Առանց որևէ ֆիլմային էֆեկտ ավելացնելու այնտեղ կարելի է անգամ ապոկալիպսիսի մասին ֆիլմ նկարահանել:

 Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register