ԱՐՈՆՅԱՆԸ «ՆՎԱՃՈՒՄ»  Է ՆՈՐՎԵԳԻԱՆ

1

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-17-ն անցկացված շախմատի «Norway Chess» գերմրցաշարը մեկտեղել էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված աշխարհի  ուժեղագույն 12 շախմատիստներից` 10-ին: Շախմատասերներն այս մրցաշարն ավանում էին շախմատի թագի համար մղվող ոչ պաշտոնական առաջնություն:

Մասնակիցների ցանկն այսպիսին էր` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2805), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2795), Լևոն Արոնյան (Հայաստան, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) և Անիշի Գիրի (Հոլանդիա, 2771):

 Այս սուպերմրցաշարում հրաշալի հանդես եկավ Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը` դառնալով  «Norway Chess»-ի միանձնյա հաղթող: Նա առանց պարտության անցկացրեց մրցաշարը` խաղալով 6 ոչ-ոքի և տանելով 3 հաղթանակ: Արոնյանը վաստակեց 6 միավոր և մեկ միավորով առաջ անցավ մոտակա հետապնդողներից` Հիկարու Նակամուրայից և Վլադիմիր Կրամնիկից:

Առաջին երեք տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց: 4-րդ տուրում Լևոնը փայլուն հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Սպիտակ խաղաքարերով նա ագրեսիվ և հիանալի հաշվարկված պարտիա խաղարկեց: Զոհաբերելով նավակը և փիղը, նա ստացավ դիրքային մեծ առավելություն, որտեղ նորվեգացի գրոսմայստերին անչափ դժվար էր պաշտպանվելը: Մասնագետները նշում են, որ այս պարտիան մրցաշարի զարդն է, և առաջիկայում հայտնվելու է շախմատի դասագրքերում: Արոնյանը 6-րդ տուրում հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ 7-րդ տուրում` աշխարհի չեմպիոնի վերջին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:  Այս հաղթարշավից հետո Արոնյանը հուլիսի 1-ին հրապարակվելիք  ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկում վստահաբար կվերադառնա «2800»-ականների ակումբ:

5-րդ տարին անընդմեջ անցկացվող այս գերմրցաշարում, Արոնյանը հաղթում է առաջին անգամ: 2013 և 2014 թվականներին Ստավանգերում հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինը, 2015-ին` Վեսելին Տոպալովը, 2016-ին` Մագնուս Կարլսենը:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը՝ ստորև:

  1. Լևոն Արոնյան – 6 միավոր

2-3.Հիկարու Նակամուրա – 5

2-3. Վլադիմիր Կրամնիկ – 5

4-6.Ֆաբիանո Կարուանա – 4.5

4-6. Ուսելի Սո – 4.5

4-6. Անիշ Գիրի – 4.5

7-9. Մաքսիմ Վաշյե-Լագրավ – 4

7-9. Վիշվանաթան Անանդ – 4

7-9. Մագնուս Կարլսեն -4

  1. Սերգեյ Կարյակին – 3.5:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register