ԱՌԱՆՑ ՀԱՆԳՍՏԻ

2

Հավակնորդների մրցաշարի ավարտից ընդամենը երեք օր անց մեկնարկել է «Grenke Chess Classic» շախմատային մրցաշարը, որը տեղի է ունենում Գերմանիայի Բադեն-Բադեն (առաջին երեք տուրը) և Կարլսրուե քաղաքներում՝ մարտի 31-ից մինչ ապրիլի 9-ը: Մրցաշարին մասնակցում է նաև Լևոն Արոնոյանը, ով մրցաշարում վարկանիշով երկրորդն է՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենից հետո: Հատկանշական է, որ հենց առաջին տուրում Կարլսենը մրցել է հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

1

Կարլսենն ու Կարունան այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար:Առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ, իսկ երկրորդ տուրում հաղթել է Արկադի Նայդիշին: Ապրիլի 3-ին մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: Մնացած տուրերի պարտիաներին ցանկացողները կարող են հետևել «chessbomb.com» կայքում: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register