ՋԻԲՐԱԼԹԱՐԻ  ՆՎԱՃՈՒՄԸ՝ 13  ՏԱՐԻ ԱՆՑ

1

Ջիբրալթարում ավարտվեց շախմատային համանուն խոշոր մրցաշարը: Մրցաշարի մասնակից 274 շախմատիստներից (50 երկրից ժամանած) 92-ը գրոսմայստերներ էին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը(2797) և կանանց հավաքականի հիմնական անդամ Լիլիթ Մկրտչյանը(2378) նույնպես մասնակցում էին մրցաշարին: Արոնյանը մրցաշարին մասնակցող շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ուներ: Տասը օր տևած պայքարից հետո հայ շախմատիստը թայ-բրեյքում տարած հաղթանակի շնորհիվ նվաճեց հաղթողի կոչումը: Շախմատային կարիերիայի ընթացքում Արոնյանը երկրորդ անգամ է նվաճում «Ջիբրալթար օփենը»:

Առաջին անգամ  հաջողությունը նրան ուղեկցել է 2005 թվականին: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը հաջող հանդես եկավ` 10 հնարավորից վաստակելով 5.5 միավոր: 11 կետով Լիլիթը բարելավեց իր անհատական վարկանիշը: Հիմնական փուլում` 10-րդ տուրից վաստակելով 7.5-ական միավոր՝ 7 շախմատիստ  զբաղեցրին 1-7-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, իսկ թայ-բրեյքին թույլատրեցին մասնակցել լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներին՝ Լևոն Արոնյանին, Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Հիկարու Նակամուրային և Ռիչարդ Ռապորտին: Թայ-բրեյքի կիսաեզրափակչում Արոնյանը վստահորեն հաղթեց Ռիչարդ Ռապորտին, իսկ Վաշիե-Լագրավն ուժեղ գտնվեց Նակամուրայից: Մրցաշարի թայ-բրեյքի եզրափակիչում Արոնյանը լարված պայքարում հաղթեց ֆրանսիացի գրոսմայստերին:

Ավելացնենք, որ փետրվարի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական ցանկը: 2843 վարկանիշով առաջին տեղում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղ է բարձրացել Շահինյար Մամեդյարովը (2814, Ադրբեջան), երրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը(2800, Ռուսաստան), չորրորդում` Ուեսլի Սոն(2999, ԱՄՆ): Արոնյանը 2997 վարկանիշով հինգերորդ հորիզոնականում է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն  հարուրյակում են Գաբրիել Սարգսյանը(2677 ), Վլադիմիր Հակոբյանը(2667) և Հրանտ Մելքումյանը(2664):  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register