ՏԱՐԻՆ` ԸՍՏ ԱՐԻԱՆԱՅԻ

ariana-002

Ինչպիսի՞ն էր 2016 թվականը: Որո՞նք էին տարվան բնորոշ առանցքային թեմաները: Ի՞նչ սովորեցինք մենք՝ որպես երկիր, որպես մարդկային հասարակության անդամ:

Սրանք վերացական հարցեր են, որոնք քննարկել և որոնց պատասխանել  մենք չենք կարող, քանի որ հնարավոր է էլ ավելի խճճվենք: Այդ իսկ պատճառով էլ տարվա վերջին խմբագրականում ես կխոսեմ  մեր աշխատանքի մասին, «Ճամփորդի» մասին՝ միաժամանակ անդրադառնալով նաև լրատվության վստահելիության խնդրին:

Դեպի անցյալ գնացող տարվա ընթացքում աշխարհում լուրջ ցնցումներ եղան: 2016-ին աշխարհը Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակի ականատեսը դարձավ: Ի դեմս նրա ու ի զարմանս շատերի՝ շատ հակասական և միանշանակ չընդունվող մարդիկ եկան իշխանության: Մեծ Բրիտանիայում անցկացված  հանրաքվեի արդյունքում բնակչության կեսից ավելին քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին: Ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ  ծայրահեղ հայացքների տեր մարդկանց՝ «գժության»  և «հասարակ» մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու  ֆենոմենը  սկսեցին մտորման տեղիք տալ:               Մենք տեսանք ծայրահեղականությունն իր մերկ՝ քաղաքական դիմակ հագած և աշխարհով մեկ տարածվող վայրագ արտահայտությամբ:  Մենք էլ անմասն չմնացինք  աշխարհը պարուրած խառնաշփոթից: Ապրիլյան իրադարձությունները մեզ էլ ստիպեցին լրջագույնս խորհել ու վերագնահատել ստեղծված իրավիճակը: Սակայն ի՞նչն է կապում առերևույթ տարբեր բոլոր այս իրադարձությունները միմյանց:

Ես հավատացած եմ, որ հիշատակված բոլոր  իրադարձություններն էլ տեղի են ունեցել սոցիալական մեդիան ներգրավելու միջոցով: Այս բոլոր իրադարձություններն իրականացվել են դեպի ինտերնետ ու համակարգիչ մուտք ունեցող մարդկանց կողմից: Որոշ առումով սա դրական միտում է: Այն մարդկանց ավելի ու ավելի է ներգրավում  ու օգնում  օն-լայն պլատֆորմում միավորվել՝ կապելով աշխարհի մարդկանց՝  բոլորին վեաբերող ընդհանուր հարցերի շուրջ: Սակայն սրա վատ կողմն այն է, որ այն նպաստել է  նաև «սեղմի՛ր կոճակը» խայծով օրավուր շառավիղն ընդլայնող ստահոդ հոդվածների  աճին: Սա հանգեցրել է մեդիայի նկատմամբ վստահության պակասի՝ հատկապես ԱՄՆ-ում: Միևնույն միտումը նկատվում է նաև Հայաստանում, քանի որ ապրիլյան իրադարձությունները և նույնիսկ ոստիկանության շենքի ահաբեկչությունն իրենց հետևից բերեցին կեղծ նորությունների շղթա, որոնք  էլ մարդիկ միամտորեն տարածում էին: Մեդիադաշտի մի զանգված ցայսօր էլ շարունակում է մարդկային ցավը վերածել «լայքերի» ու դիտումների, ինչն ուղղակի անբարոյականություն է:

Առանց հանգստի առաջ վազող և կանգնել չսիրող այս դարում նորություն արտահանող կայքերի համար կարևոր է առաջինը լինելը, ամենաշատ այցելություններ ունենալը, լսարանին ամենահայտնի լինելը: Սակայն սա, շատ հաճախ հանգեցնում է նրան, որ մեդիա ռեսուրսները   զոհում են իրենց նյութի որակը մի քանի հարյուր ավել դիտմանը, իսկ վատագույն դեպքում այլափոխում են ամեն ինչ՝ հանրության ուշադրությունը գրավելու կամ յուրօրինակ թվալու համար այն հսկայական տեղեկատվական հոսքից, որոնք ներկայացնում են նույնատիպ նյութեր: Սա է սուտ նորությունների պրոգրեսող  աճի պատճառը:

Սուտ նորությունները վտանգավոր են, քանի որ հանրությանը կերակրում են ամենաշատ վաճառվող նյութով, որը հետաքրքիր է, բայց  չի համապատասխանում իրականությանը:  Սննդի նմանությամբ. անառողջ սնունդն ավելի շատ է, քան օգտակարը, և մենք երբեմն սնվում ենք անառողջով, քանի որ այն ավելի համեղ է, ախորժելի տեսք ունի: Բայց արի ու տես, որ  այդպիսով թունավորում ենք մեր մարմինը՝ ճիշտ այնպես, ինչպես սուտ տեղեկատվությունն է թունավորում  մեր աշխարհայացքը, ընկալումներն ու ընդհանուր գիտելիքը:

Այդպիսի խմբագիրների ու լրագրողների շարժիչ ուժը ամենադիտվածը լինելու փափագն է, նյութի որակն ու ասելիքն այլևս հետին պլանում են:  Այսպիսով, որտեղի՞ց ենք մենք ստանում մեր նորությունները: Ինչպե՞ս իմանանք, թե որտեղ է թաղված ճշմարտությունն ու ինչպես այն զանազանենք  դրամատիկ-էմոցիոնալ այն պատկերից, որը հատուկ նպատակներով մատուցում են մեզ: Սա մի հարց է, որին հույս ունեմ, որ 2017-ը կպատասխանի և հույս ունեմ, որ դա կլինի ընթերցողների՝ շաբաթաթերթերին և օրաթերթերին ավելի մեծ անդամակցության միջոցով: Ինչո՞ւ պետք է շաբաթաթերթերը և ամեն ամիս թողարկվող թերթերը ավելի վստահելի աղբյուր դիտարկվեն: Ըստ իս, թեկուզ նրա համար, որ ի տարբերություն ինտերնետի, մարդիկ վճարում են դրա դիմաց, ինչը պարտավորեցնում է տպագրողին գրել ճիշտ և ամբողջական նյութ: Ի վերջո, մարդիկ վճարում են նորությունների համար: Ինչու մարդիկ պիտի աջակցեն ստույգ ու հավաստի նորություններ հրապարակող աղբյուրների՞ն: Որովհետև լավ մեդիա ռեսուրսն ու լրագրողը հասարակության համար պետքական ու կարևոր են:

Միջազգային լրագրությունը 2016-ին նկատելիորեն ակտիվացել է, արթնացել է քնից, քանի որ հենց այս տարին ցույց տվեց, որ աղքատիկ լրագրությունը աշխարհի համար իրական գլխացավանք է դառնում: Դոնալդ Թրամփի ընտրությունը, Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալը, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, մեզ ավելի հուզող Արցախյան պատերազմն ու ոստիկանության շենքում արձանագրված իրադարձությունները վերստին հաստատեցին, որ աշխարհը լրատվության վրա է հենված: Բոլորն ունեն  անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունք: Հատկապես այս ժամանակահատվածում  արժանահավատ լրատվամիջոցների առկայությունն ավելի է կարևորվում: Մենք պետք է իրականությունն իմանանք, պետք է հասկանանք,  թե ինչ է տեղի ունենում աշխարհում ու մեր երկրում, պետք է ունենանք անաչառ տեղեկատվություն, մենք պետք է հասու լինենք քաղաքական գործիչների իրական  հայացքներին, մենք պետք է պահանջենք իրական վերլուծություն, ոչ թե միայն այն, ինչ մեզ ստիպում է լավ զգալ: Մենք պետք է սովորենք լսել փաստարկի մյուս կողմը, և հակափաստարկ բերողներին, և ոչ թե հեռացնենք նրանց միայն նրա համար, որ նրանք մեզ հետ համամիտ չեն: Այս ամենը հօգուտ մեզ է: Եթե մենք պահանջում ենք արագ նորություններ և մեզ դուր է գալիս քաղաքական գործիչների վրա անհատական հարձակումը, այլ ոչ թե լավ տնտեսական վերլուծությունը, եթե մենք գերադասում ենք կարդալ բաներ, որ մեզ ստիպում են լավ զգալ, քանի որ դա այն է, ինչի հետ մենք համաձայն ենք, այլ ոչ թե մարտահրավեր ենք նետում  մեր հավատալիքներին՝ մեկ այլ ուրիշ կարծիք կարդալով, ապա կնպաստենք սպառողական նորությունների աճին: Սակայն դա վտանգավոր է:

2017-ին մենք պետք է սոցիալական մեդիայի պլատֆորմը և լրագրությունը նոր մակարդակի վրա դնենք և ես հավատացած եմ, որ «Ճամփորդ»-ը կարող է  դառնալ այդ հեղափոխության  մի մասնիկը:

Շնորհավոր Նոր տարի: Կհանդիպենք հաջորդ տարում

Արիանա և «Ճամփորդ»-ի թիմ

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register