«ՇԱՐՄ»-Ի ՖԻԼՄԵՐԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

  • «ՇԱՐՄ»-Ի ՖԻԼՄԵՐԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Օրերս «Շարմ Հոլդինգ»-ը Երևան Մոլի և Կինոպարկի հետ համատեղ Sharming since 1991  կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգ»-ի նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ցուցադրվեցին «Անահիտ»  մուլտֆիլմը, «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր»,  «Քայլ ձիով» ֆիլմերը: Այս մեկ ամսվա ընթացքում Երևան Մոլ առևտրի կենտրոնում և Կինոպարկում  կհնչեն «Շարմ Հոլդինգ»-ում ձայնագրված երգերը:

Մեկամսյա ցուցադրությունների ընթացքում կինոսերների համար ամեն օր կազմակերպվելու է ֆոտոմրցույթ: Մասնակիցները օգտագործելով #sharmholding25, #sharming25,#weare25, #sharm25, #kinopark, #YerevanMall հաշթեգը իրենց լուսանկարը պետք է տեղադրեն Facebook-յան էջ, և  ամենաշատ like հավաքած լուսանկարի հեղինակը օրվա վերջում կարժանանա մրցանակի: Հատուկ լուսանկարվելու համար կստեղծվի երևանյան անկյուն, որը տեղակայված կլինի Կինոպարկի մուտքի մոտ:

Կինոդիտումները լինելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ՝ դեկտեմբերի 30-31-ի: Ժամը՝ 18.30-ին:

«Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրների որոշումով՝ ֆիլմերի ցուցադրություններից ստացված «Շարմ Հոլդինգ»-ի  հասույթը կփոխանցվի «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղվածությունն է՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից տուժածներին և զոհվածների ընտանիքներին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register