ԱՉՔՆԵՐՍ ԼՈւՅՍ. ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԹԻԼՆԵՐՈՎ ԲՈւԺՈւՄ ԵՆ ՏԵՍՈՂՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

cover

Ժամանակակից բժշկությունը նանոտեխնոլոգների օգնությամբ փորձում է նորագույն լուծումներ գտնել տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար: Նորարարության շնորհիվ օպտիկական ակնոցը և կոնտակտային ոսպնյակները կարող են իսպառ մոռացվել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հայտնագործությունը: Ստեղծվել են աչքի հատուկ կաթիլներ, որոնք պարունակում են կարճատեսությունը և հեռատեսությունը բուժող նանո մասնիկներ:  Ահա, թե ինչպես է այս ամենն աշխատում. առաջին հերթին հատուկ պայմաններում գնահատվում է հիվանդի տեսողությունը, երկրորդ՝ լազերի միջոցով ստանում են մարդու աչքի եղջերաթաղանթի օրինակը, որից հետո աչքին են կաթացնում նանո մասնիկներով հատուկ կաթիլներ:

1

Նանո մասնիկները կարգավորում են տեսողությունը՝ լրացնելով աչքի եղջերաթաղանթի մակերևույթին առկա բացերը: Արդյունքում փոխվում է աչք թափանցող լույսի ճառագայթի ուղղությունը:  Այժմ գիտնականները փորձարկում են նորարարության «պիտանելիության ժամկետը», քանզի այն դեռևս չի կարող համարվել վերջնական բուժում: Բացի այդ իսրայելցի գիտնականների հայտնագործությունն առայժմ մարդկանց վրա չի փորձարկվել, սակայն նրանք պնդում են, որ կան հաջողություն գրանցելու բոլոր նախադրյալները:

Իսկ դուք կփոխեի՞ք ձեր ակնոցը նանո մասնիկներով:

Աղբյուր՝ World Economic Forum 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register