7 ՀԱՐՑ. ԳՈ­ՀԱՐ ՀԱ­ՐՈՒԹ­ՅՈՒՆ­ՅԱՆ

գօհառ

Միսս Հա­յաս­տան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Մի­սիս գլոբ 2009» տիտ­ղոս­նե­րը կրող գե­ղեց­կու­հին ներ­կա պա­հին զբաղ­վում է ե­րեք ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կութ­յամբ: Ա­մուս­նուն օգ­նում է ըն­տա­նե­կան բիզ­նե­սում, իսկ ընդ­հան­րա­պես, մտա­դիր է շա­րու­նա­կել ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը՝ նկար­չութ­յու­նը:

 

– Ո՞րն­ է Ձեր նա­խընտ­րած մար­զաձևը, ին­չո՞ւ:

– Նա­խընտ­րե­լի մար­զաձև չու­նեմ: Յո­գա­յով եմ զբաղ­վում: Սի­րում եմ դի­տել գե­ղա­սահ­քի և մարմ­նա­մար­զութ­յան մրցույթ­ներ:

– Ո՞րն­ է Ձեր նա­խընտ­րած օ­ծա­նե­լի­քը, ին­չո՞ւ:

– Ե­րե­խա­ներս ա­լեր­գիա ու­նեն, այդ իսկ պատ­ճա­ռով էլ խիստ սահ­մա­նա­փա­կել եմ օ­ծա­նե­լի­քի գոր­ծա­ծու­մը: Նա­խընտ­րած օ­ծա­նե­լիք չու­նեմ, չեմ հետևում ընդ­հա­նուր մի­տում­նե­րին:

– Ձեր նա­խընտ­րած բույ­րը:

– Բնութ­յան, ծաղ­կած ծա­ռե­րի, ծա­ղիկ­նե­րի, ծո­վի բույ­րը:

– Ձեր նա­խընտ­րած ձայ­նը:

– Ե­րե­խա­նե­րիս ձայ­նը, ծի­ծա­ղը:

– Ին­չի՞ց­ եք ա­մե­նա­շա­տը վա­խե­նում:

– Մինչ ըն­տա­նիք կազ­մե­լը վա­խեր չու­նեի: Այժմ վա­խե­նում եմ հա­րա­զատ­նե­րիս հա­մար:

– Ե­թե հան­կարծ հրդեհ բռնկվեր  և Դուք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք տա­նից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտ­րեիք:

– Ման­կութ­յանս տա­րի­նե­րին մեր տունն այր­վել է, գի­տեմ՝ ինչ սար­սա­փե­լի բան է: Նման ար­հա­վիր­քից հե­տո հեշտ վե­րա­կանգն­վե­լու հա­մար կփոր­ձեի դուրս բե­րել որևէ ար­ժե­քա­վոր իր:

– Ե­թե ըն­դա­մե­նը ե­րեք հո­գու ճա­շի հրա­վի­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք, ով­քե՞ր կ­լի­նեին Ձեր սե­ղա­նա­կից­նե­րը:

– Ե­րա­զում եմ ծա­նո­թա­նալ Շառլ Ազ­նա­վու­րի հետ: Հյու­րե­րիս թվում կլի­նեին նաև Սերժ Թանկ­յանն ու Հեն­րիխ Մխի­թար­յա­նը:

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register