7 ՀԱՐՑ. ԿԱ­ՐԵՆ ՇԱՀ­ԳԱԼԴ­ՅԱՆ

54

Ջու­թա­կա­հար, Ա­րամ Խա­չատր­յա­նի ան­վան եռ­յա­կի ան­դամ: Հա­մերգ­նե­րով հան­դես է ե­կել  բազ­մա­թիվ երկր­նե­րում: 1998-2002 թթ. նվա­գել է  Վլա­դի­միր Սպի­վա­կո­վի ղե­կա­վա­րած հան­րա­հայտ  «Մոսկ­վա­յի վիր­տո­ւոզ­ներ» նվա­գախմ­բի կազ­մում: 2003-2004 և 2004-2005 թթ. հա­մեր­գաշր­ջան­նե­րում որ­պես մե­նա­կա­տար ՌԴ­-ում հան­դես է ե­կել տար­բեր նվա­գախմ­բե­րի հետ` նվա­գե­լով Ստրա­դի­վա­րիու­սի ջու­թա­կի վրա: Ներ­կա պա­հին պատ­րաստ­վում է  օ­գոս­տո­սին Երևա­նում կա­յա­նա­լիք հա­մեր­գին:

– Ո՞րն­ է Ձեր նա­խընտ­րած մար­զաձևը:

– Սի­րում եմ թե՛ խա­ղալ, թե՛ դի­տել ֆուտ­բոլ: Երկր­պա­գում եմ Մոսկ­վա­յի «Սպար­տա­կին» և ի­տա­լա­կան «Մի­լա­նին»:

– Ո՞րն­ է Ձեր սի­րե­լի ավ­տո­մե­քե­նան, մե­քե­նա վա­րո՞ւմ­ եք:

– Ե­րի­տա­սարդ տա­րի­քից վա­րում եմ, բայց սի­րե­լի ավ­տո­մե­քե­նա չու­նեմ:

 – Ձեր նա­խընտ­րած բույ­րը:

– Սի­րում եմ խա­րույ­կի, ո­րակ­յալ ծխա­խո­տի բույ­րը:

 – Ձեր նա­խընտ­րած ձայ­նը:

– Ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի ձայ­նը:

– Ին­չի՞ց­ եք ա­մե­նա­շա­տը վա­խե­նում:

– Վա­խե­նում եմ, որ ինչ-որ բան խան­գա­րի իմ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­մա­նը:

 – Ե­թե հան­կարծ հրդեհ պա­տա­հեր, և Դուք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք տա­նից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտ­րեիք:

– Իմ ջու­թա­կը:

– Ե­թե ըն­դա­մե­նը ե­րեք հան­րա­հայտ մար­դու ճա­շի հրա­վի­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք,  ով­քե՞ր կ­լի­նեին Ձեր ըն­կե­րա­կից­նե­րը:

– Յո­հան­նես Բրամ­սը, Ֆրեն­սիս Ֆորդ Կո­պո­լան և Ի­վան Տուր­գենևը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register