Ա­ՌԱ­ՋԻՆ ՏԻՏ­ՂՈ­ՍԸ՝ ԼՐԱ­ՑՈՒ­ՑԻՉ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿՈՒՄ

f

Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նի ա­վագ Հեն­րիխ Մխի­թար­յա­նը Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յից» տե­ղա­փոխ­վե­լով «Ման­չես­թեր Յու­նայ­թեդ», օ­գոս­տո­սի 7-ին ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան հան­դի­պումն է անց­կաց­րել և նվա­ճել ա­ռա­ջին մրցա­նա­կը: Մխի­թար­յա­նը մաս­նակ­ցել է  Պրե­միեր լի­գա­յի չեմ­պիոն «Լես­թե­րի» և գա­վա­թա­կիր «Ման­չես­թեր Յու­նայ­թե­դի» միջև անց­կաց­ված Անգ­լիա­յի սու­պեր­գա­վա­թի խա­ղին: Ման­չես­թեր­յան ա­կում­բին հա­ջող­վել է  2:1 հաշ­վով հաղ­թա­նակ տո­նել: 83-րդ ­րո­պեին հաղ­թա­կան գո­լի հե­ղի­նակ է դար­ձել «Ման­չես­թեր Յու­նայ­թեդ» վե­րա­դար­ձած Զլա­տան  Իբ­րա­հի­մո­վի­չը: Եվ այս­պես, ման­կուն­յա­ցի­նե­րի կազ­մում Մխի­թար­յա­նը  նվա­ճել է նոր մրցաշր­ջա­նի իր ա­ռա­ջին տիտ­ղո­սը: Հայ ֆուտ­բո­լիս­տը չի ե­ղել մեկ­նար­կա­յին կազ­մում և մաս­նակ­ցել է խա­ղի միայն վերջ­նա­մա­սում՝ փո­խա­րին­ման դուրս գա­լով մրցա­վա­րի կող­մից ա­վե­լաց­րած լրա­ցու­ցիչ ժա­մա­նա­կում: Նրա դիր­քում ա­ռա­ջին րո­պե­նե­րից գոր­ծել է ա­կում­բի սան, 23-ամ­յա Ջե­սի Լին­գար­դը: Հենց նա էլ  32-րդ ­րո­պեին փայ­լուն ան­ցու­մից հե­տո բա­ցել է հան­դիպ­ման հա­շի­վը: Լին­գար­դին 63-րդ ­րո­պեին փո­խա­րի­նել է իս­պա­նա­ցի Խո­ւան Մա­տան, որ նույն­պես Մխի­թար­յա­նի հիմ­նա­կան մրցա­կից­նե­րից է: Մխի­թար­յա­նը խա­ղա­դաշտ է դուրս ե­կել՝ փո­խա­րի­նե­լով հենց Մա­տա­յին: Փո­խա­րին­ման պա­հին Մա­տան ակն­հայ­տո­րեն հուզ­ված  ու դժգոհ է ե­ղել, խա­ղը շա­րու­նա­կե­լու պատ­րաստ որևէ ֆուտ­բո­լիստ դրա­կան չի վե­րա­բեր­վում կրկնա­կի փո­խա­րին­մա­նը:  Խա­ղա­վար­տից հե­տո «Յու­նայ­թե­դի» գլխա­վոր մար­զիչ Ժո­զե Մոու­րին­յոն մեկ­նա­բա­նել է Մա­տա­յի փո­խա­րի­նու­մը: Նա նշել է, որ հաղ­թա­կան խա­ղի վեր­ջին րո­պե­նե­րին խնդիր ու­ներ խա­ղա­դաշ­տից դուրս բե­րել իր թի­մի ա­մե­նա­ցած­րա­հա­սակ խա­ղա­ցո­ղին, ով չէր կա­րող պայ­քա­րել «երկ­րորդ հար­կում»: Ինչևէ, ար­դեն իսկ ակն­հայտ է, որ Մխի­թար­յա­նի հա­մար հիմ­նա­կան կազ­մում հայտն­վե­լը այն­քան էլ հեշտ չի լի­նե­լու: Նա­խորդ եր­կու ըն­կե­րա­կան խա­ղե­րում ևս ­հայ ֆուտ­բո­լիս­տը խա­ղը սկսել է որ­պես պա­հես­տա­յին: Ա­վե­լին, ար­դեն պաշ­տո­նա­պես հաս­տատ­վել է,որ «Յու­վեն­տու­սի» ե­րի­տա­սարդ աստղ Պոլ Պոգ­բան նույն­պես տե­ղա­փոխ­վում է «Ման­չես­թեր Յու­նայ­թեդ»: Չհաս­տատ­ված լու­րե­րի հա­մա­ձայն՝ անգ­լիա­կան ա­կում­բը նրա տրանս­ֆե­րի հա­մար վճա­րել է շուրջ 100 մի­լիոն եվ­րո: Պոգ­բան, ինչ­պես Մխի­թար­յա­նը, կա­րող է խա­ղալ են­թա­հար­ձակ­վո­ղի դիր­քում: Անգ­լիա­յի սու­պեր­գա­վա­թի հա­մար խա­ղում, որն ա­վարտ­վել է «Ման­չես­թեր Յու­նայ­թե­դի»  հաղ­թա­նա­կով, գո­լե­րի հե­ղի­նակ են դար­ձել՝ «Ման­չես­թեր Յու­նայ­թեդ»-ից Ջե­սի Լին­գարդն (32)  ու Զլա­տան Իբ­րա­հի­մո­վիչ (83),«Լես­թեր» -ից Ջեյ­մի Վար­դին (52):

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register