ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ՀԱՄԵՐԳ՝  ԲՐԻՏԱՆԱԿԱՆ  ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ

6

Օրեր առաջ «Ազատության» հրապարակում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ««Սալամանկա»»  նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները՝ ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբի հետ բացօթյա համերգ ունեցան: Այն նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Տոնական համերգին մասնակցում էր նաև թմբկահարուհիների՝ 8-ամյա կենսագրություն ունեցող «Երևանյան թմբուկներ» խումբը:

Սա Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում համագործակցության լավագույն օրինակն է: Մեր նվագախումբն ուրախ է Երևանում լինելու և ձեզ համար նվագելու համար»,- ասում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ, Թագավորության ծովային հետևազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթհելը:

5

«The Salamanca band and Buglesof the Riffles» նվագախմբի ղեկավար Լի Քլեյսոնն էլ ոգևորությամբ մտաբերում է Հայաստան առաջին այցելության մասին. «2015-ի սեպտեմբեր, առիթն էլ նույնն էր՝ համերգներով հանդես գալ հայ հանդիսատեսի առջև:

Այդ այցից հետո միշտ մտածում էի նոր հնարավորություն գտնել՝ Հայաստան այցելելու համար: Թեպետ մեր երկրները նույն լեզվով չեն խոսում, սակայն երաժշտությունն այս դեպքում ընդհանուր լեզվի դեր է կատարում»,- նշում է Լի Քլեյսոնը:

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register