ՑԱՆԿԱԼԻ  ՎԱՍՏԱԿ՝  ԾՈՎԱՓՆՅԱ  ՀԱՆԳՍՏԻ  ՓՈԽԱՐԵՆ

4

Եթե դու 18 տարեկան ես և անցած 6574 օրերի ընթացքում  դեռևս գումար չես աշխատել, ապա  ամառային արձակուրդները կարող ես դիտարկել, որպես աշխատանքային թոհուբոհում հայտնվելու, գրպանի կամ ուսման վարձի գումար վաստակելու բարեպատեհ ժամանակ: Չափահաս տարիքն այս պարագայում խորհրդանշական է: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` նույնիսկ 14 տարեկանը լրացած պատանիները կարող են աշխատանքային պայմանագիր կնքել` ծնողի կամ խնամակալի, որդեգրողի գրավոր համաձայնությամբ:

Որքան էլ ծնողները փորձեն անհոգ մանկություն (պատանեկություն) ապահովել իրենց երեխաների համար, մեկ է, վաղ շրջանում կատարած աշխատանքը կարող է չափազանց կարևոր նշանակություն ունենալ նրանց հետագա կյանքի համար: Թեպետ անզեն աչքով էլ երևում է, բայց հոգեբանները նույնպես պարզել են, որ մինչ չափահաս տարիքն աշխատած մարդիկ հետագայում ավելի հեշտ են հաղթահարում խոչընդոտները:

«Ճամփորդը» Երևանի փողոցներում հարցում անցկացրեց` պարզելու համար, թե դպրոցականներն ու ուսանողները փորձո՞ւմ են արդյոք աշխատանք գտնել ամառային արձակուրդներին: Հարցվածների գրեթե կեսից ավելին նշեց, որ կուզենար աշխատանք գտնել, սակայն ձեռնարկած փորձերն ապարդյուն են անցել: Աղջիկներից մեկն էլ խոստովանեց, որ բազմաթիվ գործատուներ տարբեր բառերով, բայց միևնույն միտքն են արտահայտել: Գործատուները նշել են,որ իրենց՝ ոչ թե 2-3 ամսվա, այլ՝ հիմնական աշխատող է պետք,: Մյուսներն էլ փորձի պակասի պատճառով էին մերժում ստացել: Հարցվածների մի մասն էլ նշեց, որ ծնողները դեմ են իրենց աշխատելուն, նրանք հորդորում են լեզու սովորել կամ խորացնել գիտելիքները:  Երիտասարդներից ոմանք աշխատանք էին գտել սպասարկման ոլորտում:

Մենք նաև այցելեցինք նաև  «Team Time» հակասրճարանում կազմակերպվող աշխատանքային տոնավաճառ, որտեղ մոտ 15 կազմակերպություն նոր աշխատողներ էին փնտրում: Կային ծրագրավողի, մարքեթոլոգի, դեղագետի, դայակի, շինարարի, դերձակի թափուր աշխատատեղեր: Սակայն տեղում պարզեցինք, որ գրեթե բոլորը գոնե ուսանողների կամ ավելի բարձր տարիքի աշխատողներ են փնտրում, իսկ դպրոցականներին առաջարկում էին որպես կամավոր ներգրավել աշխատանքներում, ինչը նույնպես վատ փորձառություն չէ:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register