ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

«Թվիթեր» սոցիալական ցանցի հայ օգտատերները օրերս երազների գիրկն էին ընկել՝ երևակայելով թե ինչ կարող է (կամ հակառակը չի կարող) տեղի ունենալ իրենց երազած Հայաստանում։ Օգտատերերն իրենց մտածումները սկսում էին «Իմ երազած Հայաստանում» հեշթեգով, որի շնորհիվ բոլոր գրառումները ներկայացվում էին նույն հարթակում։ Նման հեշթեգով առաջին գրառումը կատարած @ImmuNikon օգտատերը, բոլորին առաջարկել էր անկեղծորեն  արտահայտել իրենց մտքերը: Սոցիալական, տնտեսական, քաղաքական և հումարային ուշագրավ մտքերի ծաղկաքաղն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

 

@tpov_dolma – Իմ երազածՀայաստանում  կա քաղաքային այգիների ու կառուցապատման զարգացած մշակույթ։ Մասնագիտական գրականությունը հասանելի է հայերենով։ Համաշխարհային գրականության լավագույն նմուշների հայերենով որակյալ թարգմանությունը կա ։ Մայրաքաղաքը միակ զարգացած քաղաքը չէ։ Գոնե ամենափոքր «Երևան Սիթի»-ի չափ մեդիա գրախանութներ կան։ Ոստիկանն օրենքի մարդ է: Կարճ շորով կնոջը պլշած չեն նայում, ու առհասարակ, բոլորին մեկ է՝ ով ինչ է հագել։ Մարդկանց զահլան էնքան գնացած չի, որ մի քանի րոպեում մարդը տասնը քանի թվիթ գրի «Իմ երազածՀայաստանում» հեշթեգով:

@sonococci – Իմ երազածՀայաստանում բոլոր համալսարանները Երեւանում չեն, ամեն ինչ երեւանակենտրոն չէ , արտագաղթողներն էլ շատ քիչ են։ Նախարարները հեծանիվով են, ամեն ուրբաթ էլ պիկնիկ են անում երիտասարդների հետ:

@Mareeshok – Իմ երազածՀայաստանում ես ինձ արժանապատիվ քաղաքացի եմ զգում ու չեմ ուզում արտագաղթեմ ավելի լավ երկիր, որովհետև Հայաստանից լավը չի կարա լինի։ Հասարակական տրանսպորտ նստելուց քեզ մարդ ես զգում, ոչ թե գծի տիրոջ ստրուկ։ Գիշերվա հազարին բարձր երաժշտություն միացնողներին ոստիկանությունը տանում է: Տրանսպորտում մարդիկ հեռախոսով չեն խոսում:

@Emin__O – Իմ երազածՀայաստանում բժիշկը օրվա առաջին հաճախորդից ստացած թղթադրամը չի քսում իրան՝ «էրեխեք սվթես ա» բացականչելով։

@ImmuNikon – Իմ երազածՀայաստանում գոնե մի հատ միջազգային ստանդարտներին համապատասխանող իմունոլոգիական լաբորատորիա կա:

@Funpillsivan – Իմ երազածՀայաստանում բնակչությունը բազմազգ է, որովհետև իմ երազած Հայաստանը աշխարհի 4 կողմից մարդկանց ձգում է` ավելի լավ կյանք խոստանալով:

@vtaang – Իմ երազածՀայաստանում ոչ մեկը անզորությունից չի ինքնահրկիզվում:

@VardVm- Իմ երազածՀայաստանում չկան տնակներում ապրող երեխաներ:

@bekaisa – Իմ երազածՀայաստանում մամաները մանկական այգում իրենց երեխաներին չեն ասում. խփի՛, խփի՛ դրան։ Մարդիկ մասնագիտական աճի հնարավորություններ ունեն և բոլորն անխտիր չեն զբաղվում «քաղաքագիտությամբ»: Մարդ ստիպված չի տարին 12 ամիս բողոքի ակցիաների գնալու բոլոր հնարավոր հարցերով ու խղճի խայթ զգա, երբ չի գնում:

@arpik – Իմ երազածՀայաստանում ինստիտուտ ընդունվում են կրթվելու համար, ոչ թե դիպլոմի կամ  «գործի տեղավորվելու» համար: Ռեպրոդուկտիվ կլինիկաներում անհավանական հերթեր չկան, բժիշկներն էլ ծնելիությունը խրախուսում են, ոչ թե խոչընդոտում: Մարդ կարող է ուզած բիզնեսը սկսի առանց վախենալու որ կխոչընդոտեն, փայ կմտնեն: Հայկականը որակով Է, ցանկալի է, խրախուսվում է։

@Sona_n9 – Իմ երազածՀայաստանում մետրոյով կարելի է հասնել «Զվարթնոց» ու 39 եվրոյով թռչել Բեռլին:

@martiros_yan  – Իմ երազածՀայաստանում բոլոր երկրները դեսպանատուն ունեն ու մարդիկ ստիպված չեն գնալ Վրաստան կամ Մոսկվա:

@sarhat – Իմ երազած Հայաստանում երկիրդ ու քաղաքդ սիրելը հերոսություն չի, այլ ապրելակերպ է…

@Urvik – Իմ երազածՀայաստանում մարդիկ ստանում եմ basic income(նվազագույն եկամուտ,-խմբ.) գոնե մի 60000 դրամ՝ անկախ նրանից աշխատում են, թե չէ։ Զուտ քաղաքացի լինելու համար։

@kristie_yy – Իմ երազածՀայաստանում աշխատանքային փորձը պարտադիր չէ։

@Jane_scorpy – Իմ երազածՀայաստանում հեռուստացույց դիտելիս սրտխառնոց չի առաջանում։

@DIRECTIONERTORY- Իմ երազածՀայաստանում հյուսիսային պողոտայում ամեն օր նույն մարդիկ չեն քայլում:

@aregarm – Իմ երազած Հայաստանում ձախլիկների համար նախատեսված խանութ կա:

@vgratian- Իմ երազած Հայաստանում ժամադրության ժամանակ առաջինը հարցը աղջկան էն չի, թե քանիսին ինքը տանը պիտի լինի:

@1sarcasm – Իմ երազածՀայաստանում ոչ մեկը չի հիշում Սովետում ոնց էր: Խոզի բուդը միայն Նոր Տարուն չի լինում: Տաքսիստը միշտ մանրը տալիս է:

@Davitavyan – Իմ երազածՀայաստանում  հրապարակի շատրվաններն իմ երգերի տակ են պարում։ Տոլման միայն թփովա: Մոծակը հարցնում է, հետո կծում: Շենգեն վիզայի վրա չեն ուրախանում ու ասում՝ տարոսը քեզ:

@aramiggs – Իմ երազածՀայաստանում պասուց տոլմա սարքելը քրեական հանցագործություն ա։

@petrosyan1505 – Իմ երազածՀայաստանում վաճառողուհին տոպրակը այնպես է կապում, որ հետո կարողանամ բացել:

@MherKhach – Իմ երազածՀայաստանում մարդիկ առանց ամաչելու զուգարանի թուղթ ու պահպանակ են գնում:

@ArmComedy – Իմ երազածՀայաստանում «գլուշիծելը» չեն ծակում, որ մեքենան ավելի անասուն ձեն հանի։

@Ibranyan – Իմ երազածՀայաստանում բոլոր վարորդները միացնում են էդ անտեր թարթիչը:

@darkshines96 – Իմ երազածՀայաստանում «Hard Rock Cafe» կա։ «Ալաշկերտը» հաղթում է չեմպիոնների լիգայում:

@kuatemoc – Իմ երազածՀայաստանում  մի քիչ ավելի հաջող հեշթեգեր կան։

@antranigv – Իմ երազածՀայաստանում մարդիկ ֆեյսբուքը չեն համարում իրենցը ու իրենք իրենց չեն համարում «ֆեյսբուքահայ»։

@Vahe_Avetikyan – Իմ երազածՀայաստանում օրը մեջ եկեղեցի չեն կառուցում:

Ֆեյսբուքում ամենաշատ հետևորդ ունեցողը ՊՆ մամուլի խոսնակը չի: Ու առհասարակ ֆեյսբուք էլ չկա:

@DavzDead- Իմ երազածՀայաստանում ոստիկանության յութուբի էջի վիդեոյի լայքերը դիսլայքերից շատ են: Չարբախը աշխարհի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնն է:

@lucyulunc – Իմ երազածՀայաստանում Գորիս-Երևան ճանապարհն իսկապես ասֆալտապատ է:

@ignisgehennalis – Իմ երազածՀայաստանում  ես Ղարաբաղի բարբառը հասկանում եմ:

@blackrebel212 – Իմ երազածՀայաստանում ամեն առավոտ չես արթնանում ու կարդում, որ սահմանին զինվոր է զոհվել:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register