ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

անցացսհաբատ

Երևանում քաղաքական թեժ ամառ է: «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն ստեղծելու մասին կառավարության որոշումն ամենասպասվածն էր: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկա պահին ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից  գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ»,- կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:  Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի տարածքից, առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Ի հավելումն, Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտնեց. «Հայաստանն ավելացրել է իրանական գազի սեփական պահանջարկի գնման ծավալները, և 2018 թվականի վերջին Հայաստան մատակարարվող գազի ծավալները եռակի կմեծանան»: Այսպիսով Իրանը Հարավային Կովկասում տնտեսական լուրջ հետաքրքրություն է զարգացնում, ինչը լրացուցիչ գործոն է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:

Նույն օրը անսպասելի վատացավ ՀՀ գլխավոր դատախազի առողջությունը: Եվ վերջինս ստիպված հրաժարական տվեց: Աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետի տեղակալը, և մի շարք բարձրաստիճան ոստիկաններ: Այս պաշտոնանկությունների հիմնական պատճառը ուղղակի կամ անուղղակի կապվում է հուլիսյան իրադարձությունների հետ:  Իսկ «Ազատության» հրապարակում շարունակվում են ամենօրյա հանրահավաքները, որտեղ հնչող ելույթների մեծ մասը վերաբերվում են սոցիալական և իրավական խնդիրներին, սակայն զգայուն թեման հուլիսյան իրադարձությունների պատճառով ձերբակալված զինյալների և քաղաքական ակտիվիստերի իրավունքների պաշտպանության հարցն է:

Ի տարբերություն Երևանի, աշխարհն անցած շաբաթ բրազիլական վառ գույների մեջ էր: Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեցին 31-րդ Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են  207 երկրներ ներկայացնող 12 հազար մարզիկներ: Բացման խոսքով հանդես եկավ ոչ թե լեգենդար Պելեն, ինչպես սպասվում էր, այլ Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Թեմերը: Օլիմպիական շքերթին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ 33 մարզիկներով: Ակնկալվում է, որ բրազիլական ստուգատեսում նրանց հաղթանակների շնորհիվ կբարձրացվի  նաև մեր եռագույնը: Ռիոյի Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 21-ը:

Շաբաթն ուրախ անցավ նաև ԱՄՆ-ում: Առաջին անգամ նախագահի ծննդյան տարեդարձը հայտնվեց միջազգային ուշադրության կենտրոնում: Բարաք Օբաման նշում  էր ծննդյան  55-ամյակը: Միշել Օբաման ամուսնու տարեդարձի առիթով աստղային երեկույթ  էր կազմակերպել: Հյուրերի թվում էին Բեյոնսեն, Լամարը, ՍեմյուելԼ.Ջեքսոնը, ՋենիֆերՀադսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Հիլարի Քլինթոնը և Աշերը: ԱՄՆ դեմոկրատների ուրախության ոչ պակաս առիթ էր նաև այն, որ անցած շաբաթ անցկացված հարցման տվյալներով նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 8%-ով առաջ անցավ հանրապետական Դոնալդ Թրամփից:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register