ԳԵ­ՂԵՑ­ԿՈՒԹ­ՅԱՆ «ՏԵԽ­ՆԻ­ԿԱ­ԿԱՆ» ԿՈՂ­ՄԸ

լօ

Գե­ղեց­կութ­յու­նը մեր օ­րե­րում նույն­պես շա­րու­նա­կում է զո­հեր պա­հան­ջել, բայց  հիմ­նա­կա­նում զո­հը մեր գրպա­նից է լի­նում՝ գու­մա­րի տես­քով: Հայ­կա­կան «փո­ղին մուն­նա­թը»  շա­րու­նա­կում է ար­դիա­կան մնալ, ու գե­ղեց­կութ­յունն այ­սօր կա­րե­լի է նաև գու­մա­րով կա­ռու­ցել: Թե որ­քա­նով է դա լավ՝ հար­ցի մյուս կողմն է ու խիստ սուբ­յեկ­տիվ, սա­կայն  21-րդ ­դա­րում պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յունն ի­րա­պես հրաշք­ներ է գոր­ծում:

Շա­տերս պլաս­տի­կա­յի մա­սին խո­սե­լիս նախ մտա­ծում ենք փոք­րաց­րած քթե­րի ու մե­ծաց­րած կրծքե­րի, փո­փոխ­ված շրթունք­նե­րի ու, ան­գամ, դի­մագ­ծե­րի մա­սին: Բայց մո­ռա­նում ենք, որ պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­նե­րը բա­ցի էս­թե­տիկ  լու­ծում­նե­րից ա­վե­լի «լուրջ» խնդիր­ներ է նաև լու­ծում: Օ­րի­նակ, օգ­նում է վե­րաց­նել  խո­շոր սպի­նե­րը, ուղ­ղում է քթի միջ­նա­պա­տը՝ օգ­նե­լով նո­րից շնչել, բժիշկ­նե­րը կա­րո­ղա­նում են ո­րոշ չա­փով կամ ամ­բող­ջո­վին վե­րա­կանգ­նել դեմ­քի դիստ­րո­ֆիկ խնդիր­նե­րը:

Օ­գոս­տո­սը հա­մար­վում է աշ­խար­հում պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­նե­րի ա­մե­նաակ­տիվ  շրջա­նը: Հա­յաս­տանն այդ ա­ռու­մով նույն­պես բա­ցա­ռութ­յուն չէ: Ու հատ­կա­պես այս օ­րե­րին հե­տաքր­քիր է ի­մա­նալ՝ որ­քա՞ն­ ար­ժեն պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­նե­րը, Հա­յաս­տա­նում  պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յան ո՞ր ­տե­սակն է ա­վե­լի տա­րած­ված, առ­հա­սա­րակ ի՞նչ ­ցու­ցում­ներ ու հա­կա­ցու­ցում­ներ ու­նի պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յու­նը:

Ե­թե դու գոհ ես քո քթի տես­քից, ու­րեմն «իս­կա­կան» հայ չես, էլ ի՞նչ ­հայ, որ չտար­բեր­վի բո­լո­րից իր արծ­վաք­թով: Կա­տա­կը մի կողմ, Հա­յաս­տա­նում ա­մեն­տա­րած­վա­ծը քթի վի­րա­հա­տութ­յունն է՝ շնոր­հիվ մեր գե­նե­տիկ ա­ռանձ­նա­հատ­կութ­յան, երկ­րորդ տե­ղում կրծքե­րի մե­ծաց­ման  վի­րա­հա­տութ­յունն է: Դրան սո­վո­րա­բար հետևում են շրթունք­նե­րի մե­ծա­ցումն ու սրա մնաց­յալ տա­րա­տե­սակ­նե­րը:

Սո­վոր ենք, որ Հա­յաս­տա­նում շատ ծա­ռա­յութ­յուն­ներ ա­վե­լի թանկ են, քան ամ­բողջ աշ­խար­հում: Բայց ա­րի ու տես, որ  պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­ներն այս­տեղ ա­վե­լի է­ժան են: Ի­հար­կե, որ­քան հնչեղ է վի­րա­հա­տող բժշկի ա­նու­նը, այն­քան ա­վե­լի բարձր է գու­մա­րի չա­փը, բայց ընդ­հա­նուր առ­մամբ քթի վի­րա­հա­տութ­յու­նը Հա­յաս­տա­նում սկսում  է 500-700 հա­զար դրա­մից,  կրծքի ու  ո­րո­վայ­նի պլաս­տի­կան՝ 500-հա­զա­րա­կան դրամ են, շրթունք­նե­րի­նը՝ 100-200, ա­կան­ջի­նը՝  200-300 հա­զար:

Ինչ վի­րա­հա­տութ­յուն էլ որ լի­նի, այն ի­րե­նից բարդ գոր­ծըն­թաց է ներ­կա­յաց­նում, հետևա­բար՝ վի­րա­հա­տա­կան սե­ղա­նին պառ­կե­լուց ա­ռաջ հա­մա­կարգ­ված բուժզն­նում է պետք անց­նել: Բայց նախ պետք է ծա­նոթ լի­նել ցու­ցում­նե­րին ու նրբութ­յուն­նե­րին:

Չի կա­րե­լի վի­րա­հա­տութ­յան գնալ մինչև 18 տա­րին լրա­նա­լը: Ի­հար­կե, բա­ցա­ռիկ դեպ­քեր լի­նում են, բայց ե­թե միայն էս­թե­տիկ կան­խա­տե­սում­ներն են ձեզ հի­վան­դա­նոց  տա­րել ու դուք դեռ ան­չա­փա­հաս եք, պետք է փոքր-ինչ սպա­սեք:

Աու­տոի­մու­նա­յին խան­գա­րում­նե­րի դեպ­քում նույն­պես հա­կա­ցուց­ված են պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­նե­րը:  Դրան հա­կա­ցուց­ված են նաև  ին­ֆեկ­ցիոն հի­վան­դութ­յուն­նե­րի, շա­քա­րա­յին դիա­բե­տի, թո­քե­րի հի­վան­դութ­յան, կիս­տա ու­նե­նա­լու ու օն­կո­լո­գիա­կան խնդիր­նե­րի դեպ­քում: Հոր­մո­նալ խախ­տում­նե­րի դեպ­քում նույն­պես պետք է հա­մա­պա­տաս­խան բու­ժում ստա­նալ, նոր պառ­կել վի­րա­հա­տա­կան սե­ղա­նին:

Ե­թե դուք դե­ղո­րայք եք  օգ­տա­գոր­ծում, ա­պա բժիշ­կը պար­տա­դիր պետք է տեղ­յակ լի­նի այդ մա­սին՝ ան­գամ ե­թե դա չի վե­րա­բե­րում այն օր­գա­նին, ո­րը վի­րա­հատ­վե­լու է: Քա­նի դեռ ե­րե­խա չու­նեք  կրծքի մե­ծաց­ման վի­րա­հա­տութ­յու­նը պետք է առ­ժա­մա­նակ հե­տաձ­գեք: Նախ, իմպ­լանտ տե­ղադ­րե­լու դեպ­քում հնա­րա­վոր է փո­փոխ­վի կրծքի ար­յու­նա­տար հա­մա­կար­գը, ո­րը հե­տա­գա­յում գու­ցե խո­չըն­դո­տի բնա­կա­նոն լակ­տա­ցիա­յին՝ կրծքով կե­րակր­մա­նը: Եվ հե­տո, հղիութ­յու­նից, հատ­կա­պես՝ երկ­րորդ և հա­ջորդ հղիութ­յուն­նե­րից հե­տո կրծքե­րի ար­տա­քին տես­քը ան­խու­սա­փե­լիո­րեն փոխ­վում է, այն եր­բեմն այդ­քան  էլ գե­ղե­ցիկ  տեսք  չեն ու­նե­նում: Հենց սա է հիմ­նա­կա­նում պատ­ճառ հան­դի­սա­նում, որ­պես­զի կա­նայք դի­մեն կրծքե­րի մե­ծաց­ման  կամ ձգման պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն­նե­րի:

Մնում է հի­շեց­նել, որ պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յու­նը , միևնույնն է, ար­հես­տա­կան մի­ջամ­տութ­յուն է, և ե­թե  ձեր ա­ռող­ջութ­յու­նը չի թու­լա­նում այս կամ այն կոս­մե­տիկ խնդրից, ար­ժե եր­կար մտա­ծել՝ նախ­քան վի­րա­հա­տութ­յան դի­մե­լը: Այ­սօր­վա նո­րաձևութ­յունն ան­ցո­ղիկ է, հե­ռուս­տա­տե­սութ­յան տիկ­նիկ­նե­րին խաբն­վել էլ պետք չէ: Սի­րեք ձեր մար­մինն ու ա­ռողջ ե­ղե՛ք:

 

Սյու­նե Ս­ևա­դա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register