Թվիթեր» սոցիալական ցանցի հայ օգտատերները օրերս երազների գիրկն էին ընկել՝ երևակայելով թե ինչ կարող է (կամ հակառակը չի կարող) տեղի ունենալ իրենց երազած Հայաստանում։ Օգտատերերն իրենց մտածումները սկսում էին «Իմ երազած Հայաստանում» հեշթեգով, որի շնորհիվ բոլոր գրառումները ներկայացվում էին նույն հարթակում։ Նման հեշթեգով առաջին գրառումը կատարած @ImmuNikon օգտատերը, բոլորին առաջարկել էր անկեղծորեն արտահայտել իրենց մտքերը:
Կարդալ ավելին